00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեք երազանք մի տիեզերանավում կամ Բեզոսի աստեղային րոպեները

© AP Photo / Donna BlankinshipГлава и основатель интернет-компании Amazon.com Джефф Безос
Глава и основатель интернет-компании Amazon.com Джефф Безос - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երբ մոտ մեկ շաբաթ առաջ Ռիչարդ Բրենսոնը հայտարարեց, որ իր հրթիռով դուրս է եկել տիեզերք և հաջողությամբ վերադարձել, գիտակցաբար անտեսում էր շատ կարևոր մի նրբություն։

Բեզոսի տիեզերական թռիչքը՝ երեք ռեկորդ միանգամից

Ախր ինքն էլ շատ լավ գիտեր, որ տիեզերքը գտնվում է, այսպես կոչված, Կարմանի գծից անդին՝ ծովի մակերևույթից ուղիղ 100 կիլոմետր բարձրության վրա, այնինչ Բրենսոնի հրթիռը բարձրացել էր մինչև 90 կիլոմետր։ Սա առիթ է տվել ոմանց պնդելու՝ նախ, Բրենսոնի հրթիռը իրականում պարզապես հրթիռանման ինքնաթիռ է, բայց ամենակարևորը՝ ինչպե՞ս է մարդը հայտարարում, թե տիեզերքին է հասել, երբ իրականում Կարմանի գիծը չի էլ հատել։ Ինչ կասեիք, եթե, օրինակ, աշխարհի բոլոր ժամանակների ամենաարագավազ մարզիկներից մեկը՝ Ուսեյն Բոլտը, առաջ անցներ մրցակիցներից, բայց դուրս գար վազքուղուց 90 մետրի վրա՝ մոռանալով, որ եզրագիծը 100 մետրի վրա է։
Маккензи Скотт и Джефф Безос - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2021
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինն ամուսնացել է

​Ինչևէ, վաղը Ջեֆ Բեզոսը մտադիր է երեք ռեկորդ սահմանել՝ կատարելով միանգամից երեք երազանք։ Նախ իր սեփական երազանքը. աշխարհի ամենահարուստ մարդը մանկուց, երբ դեռ «Մաքդոնալդսում» հաճախորդների համար կարտոֆիլ-ֆրի էր պատրաստում, որոշել էր անպայման թռչել տիեզերք։

Նրա հետ կլինի նաև 82-ամյա Ուոլի Ֆանքը՝ նախկին օդաչու, որը ժամանակին ամեն ինչ արել էր տիեզերագնաց դառնալու համար, նույնիսկ 60-ական թվականներին այլ կին օդաչուների հետ միասին շարժում էր նախաձեռնել, որի անդամները տրամաբանական հարցադրում էին անում՝ ինչո՞ւ պիտի միայն ամերիկացի տղամարդիկ թռչեն տիեզերք, մենք էլ ենք ուզում, մանավանդ, որ ռուսաստանցի Վալենտինա Տերեշկովան դա արդեն արել է։ Բայց Ուոլի Ֆանքի նախաձեռնությունը ՆԱՍԱ-ի աջակցությունն այդպես էլ չվայելեց, ու տարեց կինը արդեն համակերպվել էր այն մտքի հետ, որ երազանքն անկատար կմնա, երբ անսպասելիորեն հրավեր ստացավ Ջեֆ Բեզոսից։

Տիեզերք կթռչի առաջին միլիարդատերը, որին դպրոցում «ամենադմբո աշակերտ» էին կոչում

​Վաղվա թռիչքի երրորդ ուղևորի երազանքը, ընդհակառակը, շատ շուտ կատարվեց։ Նախ հայտարարվեց, որ տիեզերք թռչելու իրավունքը բառիս բուն իմաստով գնել է անանուն մի մարդ՝ վճարելով 28 միլիոն դոլար։ Այդ մարդու անունը մինչև հիմա էլ չի հրապարակվում, բայց ընդամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ նա հրաժարվել է թռիչքից՝ պատճառաբանելով, թե զբաղված է։ Պատկերացրեք, թե ուր ենք հասել, երբ մարդ սկզբից գրեթե 30 միլիոն է վճարում տիեզերք թռչելու համար, իսկ հետո հանգիստ ասում է՝ կներեք էլի, հիմա չեմ կարող, կարևոր հանդիպում ունեմ։

Անմիջապես էլ որոշվեց, որ այդ մարդու փոխարեն կթռչի հոլանդական ընկերություններից մեկի ղեկավարը, բայց նա էլ իր տեղը զիջեց որդուն՝ 18-ամյա Օլիվեր Դեյմենին, որը նոր է ավարտել դպրոցը և ընդունվել Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքի համալսարանը։ Տեսնո՞ւմ եք, թե ինչ նվերներ են մատուցում եվրոպացիներն իրենց երեխաներին դպրոցն ավարտելու և բուհ ընդունվելու կապակցությամբ։ Մեզ մոտ լավագույն դեպքում «Մերսեդեսի» կամ «Նիսանի» բանալի են նվիրում, իսկ այնտեղ՝ Արևմուտքում, պապան ասում է՝ բալա′ ջան, ուզո՞ւմ ես թռչել տիեզերք։ Թե որքան է հայրը վճարել այս տիեզերական նվերի համար, լայն հասարակությանն անհայտ է։ 

Google,американская интернет-компания  - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2021
Google-ը փոխում է համացանցում տեղեկություն որոնելու սկզբունքները

​Եվ վերջում՝ շատ հակիրճ այն մասին, թե ով է Ջեֆ Բեզոսը։ Իհարկե, գիտեք, որ «Ամազոնի» հիմնադիրն է և սեփականատերը, բայց այս տարի հրաժարվել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից։ Կարողությունը գերազանցում է 200 միլիարդը։ Ավելին, «Օրաքլ» միջազգային կազմակերպությունը կանխատեսել է, որ առաջիկա 25 տարվա ընթացքում Բեզոսը կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերը։ Եթե, իհարկե, գործերը լավ ընթանան, որովհետև ասում ենք՝ այսինչ միլիարդատերը այսքան փող ունի, բայց իրականում շատ լավ գիտենք, որ այդ մարդկանց ունեցածը ոչ թե փող է, այլ թուղթ՝ արժեթուղթ։ Իսկ արժեթուղթը ցանկացած պահի կարող է նաև արժեզրկվել։ Ճիշտ է, Բեզոսին դա գոնե առայժմ, կարծես թե, չի սպառնում. միայն այս տարի նրա կարողությունն ավելացել է մոտ 10 միլիարդ դոլարով։

​Մասնագետները պնդում են՝ եթե հուլիսի 20-ի շատ կարճ տիեզերական թռիչքը հաջողությամբ ավարտվի, Բեզոսի արժեթղթերի գինը կարող է է′լ ավելի աճել։ Ինչու եմ ասում՝ «շատ կարճ»։ Որովհետև այդ թռիչքը տևելու է ընդամենը 11 րոպե։ Այո′, հիմա հրթիռով բաց տիեզերք դուրս գալու և հետ դառնալու համար պահանջվում է մոտ 10 րոպե։ Դուք չեք էլ հասցնի տնից գործի հասնել։

Լրահոս
0