01:39 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Շեր

Երգչուհի Շերը նոր ֆիլմում է նկարահանվում

© starsingers
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
12 0 0

Ամերիկահայ երգչուհի Շերը նկարահանվում է մի ֆիլմում, որի հիմքում իրական դեպքեր են։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Ամերիկահայ փոփ երգչուհի, 70-ամյա Շերը (Շերիլին Սարգսյանը) նկարահանվում է «Ֆլինտ» ֆիլմում, որի հիմքում իրական պատմություն է այն մասին, թե ինչպես խմելու ջուրը թունավորվել։ Այս մասին գրում է Deadline կայքը։

Շերը նաև ֆիլմի պրոդյուսերներից է։ Ֆիլմում ներկայացված պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, որին հաջորդել էր տեղական իշխանության դեմ հայցերի շարքը։

Դերասանուհին ակտիվ մասնակցություն էր ունեցել տուժածներին օգնելու գործին և, իմանալով այդ ողբերգական իրադարձությունների մասին ֆիլմ նկարահանելու մտադրության մասին, ցանկացել է ինքն էլ նկարահանվել։ Նախագծի հեղինակները Շերի համար հետաքրքիր դեր են ընտրել։ Նա կմարմնավորի թունավորումից տուժած ընտանիքի անդամներից մեկին։ Շատերը կարծում են, որ դերասանուհու դերը բավական հաջողված է և նրան մի շարք մրցանակներ կբերի։

Որոշ տվյալների համաձայն` նախագիծը դեռ պաշտոնական հավանության չի արժանացել, բայց նշվում է, որ նկարահանումները կսկսեն այս գարնանը։ Շերն այն սակավաթիվ երգչուհիներից է, որն արժանացել է «Օսկար», «Գրեմմի», «Էմմի» մրցանակների, երեք «Ոսկե գլոբուս» է ստացել կինոյում, երաժշտական և հեռուստատեսային նախագծերում աշխատելու համար։

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ