19:26 25 մարտի 2017
Ուղիղ եթեր
Սերգեյ Փարաջանով

«Մեչիտովը կարծում է, որ Փարաջանովն ինքն է, բայց Փարաջանովը ես եմ»

Из личного архива Юрия Мечитова
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
5120

Շատ տարիներ առաջ այս օրը հաշվապահի և կոլեկցիոների թբիլիսահայ ընտանիքում տղա ծնվեց. նա պիտի դառնար հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը։ Մարդ–լեգենդի «վրձնին» են պատկանում համաշխարհային արժեք դարձած բազմաթիվ ֆիլմեր։

Մեծ ռեժիսորի կյանքի և գործունեության վերջին շրջանի մասին Sputnik Արմենիային պատմեց Սերգեյ Փարաջանովի լուսանկարիչ, թբիլիսյան շրջանի կենսագիր Յուրի Մեչիտովը։ Զրուցեց Լաուրա Սարգսյանը։

- Ինչպե՞ս հանձն առաք աշխատել Փարաջանովի հետ, չէ՞ որ նա ստանդարտ անձնավորություն չէր։

— Դե, ինձ ոչ ոք չէր զգուշացրել, որ Փարաջանովը խելագար է (ծիծաղում է)։ Իրականում ես ու իմ ընկեր Մարկ Վոլյակովը հրավիրեցինք Սերգեյին մեզ մոտ, որպեսզի մեր վավերագրական ֆիլմը ցույց տանք։ Այդ ֆիլմը պատմում էր ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Նինա Կոզլովսկայայի կյանքի մասին, որը նաև Սերգեյի մանկավարժն էր։ Ֆիլմը նկարահանվել էր 1975 թվականին և մեծ աղմուկ էր բարձրացրել։

Այդ հիմա է հեշտ. ձեզ պետք եկած մարդու մասին դուք միանգամից կարող եք տեղեկություն գտնել համացանցում, մեր ժամանակ նման բան չկար։ Փարաջանովը ֆիլմեր էր նկարահանում հասարակության ոչ լայն շերտերի համար։ Այսօր էլ ժամանակակից մարդուն դժվար է ընկալել Փարաջանովի կինոն։ Մի բան է կինոն, որտեղ երեք րոպեում փոխվում է ավելի քան 1000 պատկեր, մեկ այլ բան` Փարաջանովի, Տարկովսկու միապաղաղ ու ձգձգված կադրերը։ Մեր ժամանակներում այդ ֆիլմերի մասին ոչ ոք չէր աղմկում և բարձրաձայնում, դրանք հնարավոր չէր դիտել հենց այնպես։

Մենք հավատացինք նրան, նա հանճար էր, և որոշեցինք ապացուցել, որ մենք էլ ենք ինչ-որ բան մեզանից ներկայացնում։ Սերգեյը նայեց, նրան դուր եկավ մեր կինոն, թեև այն նրա ոճից դուրս էր։

Մեր առաջին հանդիպումը կայացավ 1978 թվականի նոյեմբերին, այն ժամանակ նա նոր էր բանտից դուրս եկել։ Այդ օրվանից հետո մենք չբաժանվեցինք, ընկերներ էինք։ Վերջին անգամ ես նրան տեսա 1990 թվականի ապրիլի 18-ին, նա հիվանդ էր։ Հուլիսին մահացավ։

-Ինչպիսի՞ ուսուցիչ էր նա Ձեզ համար։

— Խանդոտ, հավանաբար, ցանկացած ուսուցչի նման։ Հիշում եմ, որ մենք ընկերներով "Կարծիք" ֆոտոխումբ էինք ստեղծել և կազմակերպել լուսանկարչական առաջին ցուցահանդեսը։ Ամբողջությամբ էքզիստենցիալիզմ էր` աղքատների և անօթևանների մի շարք լուսանկարներ։ Հյուրերի շարքում էր նաև Փարաջանովը, նա խենթացավ տեսածից, քանի որ աստվածացնում էր գեղեցկությունը, իսկ այնտեղ պատկերված էր սև-սպիտակ դաժանությունը։ Նա խոժոռ դեմք ընդունեց և ասաց. «Մեչիտովը կարծում է, թե ինքը Փարաջանովն է, իսկ Փարաջանովը ես եմ»։ Ցուցահանդեսը լավն էր, թեև նա գնաց` այդպես էլ մեզ չգովելով։ Նա գովեստներ չէր շռայլում։

Մի անգամ նա որոշեց դաս տալ ինձ, առաջարկեց թեյ խմել և ընտրելու համար երկու բաժակ տվեց` բարակ ճենապակուց չինականը և հաստ ապակուց մի բաժակ։ Ես ասացի` միևնույն է, թե որ բաժակից կխմես, կարևորը թեյ խմելն է։ Նա շատ զայրացավ և գոռաց` «ախ դու…»։

Նա տանել չէր կարողանում մարդկանց, ովքեր չէին գնահատում և չէին կարող գնահատել գեղեցիկը։ Նա ոչ մեկին դա չէր ներում, թեև բարի ու մեծահոգի էր։

  • Սերգեյ Փարաջանով
    Սերգեյ Փարաջանով
    Из личного архива Юрия Мечитова
  • Սերգեյ Փարաջանով
    Սերգեյ Փարաջանով
    Из личного архива Юрия Мечитова
  • Սերգեյ Փարաջանով
    Սերգեյ Փարաջանով
    Из личного архива Юрия Мечитова
  • Սերգեյ Փարաջանով
    Սերգեյ Փարաջանով
    Из личного архива Юрия Мечитова
  • Սերգեյ Փարաջանով
    Սերգեյ Փարաջանով
    Из личного архива Юрия Мечитова
  • Սերգեյ Փարաջանով
    Սերգեյ Փարաջանով
    Из личного архива Юрия Мечитова
  • Սերգեյ Փարաջանով
    Սերգեյ Փարաջանով
    © Sputnik/ Валерий Плотников
1 / 7
Из личного архива Юрия Мечитова
Սերգեյ Փարաջանով

-Ի՞նչ փոխվեց ձեր մեջ վարպետի հետ ծանոթանալուց հետո։

— Հասկանում եք, Փարաջանովից առաջ ես լուսանկարիչ էի, որը կարողանում էր լավ կադրեր որսալ։ Սերգեյի հետ ծանոթանալուց հետո, ես սովորեցի համադրել այդ կադրերը։ Այսօր ես կարողանում եմ վերցնել իրերը, միացնել դրանք, զգալ կապը դրանց միջև։ Սա ես սովորել եմ նրա ֆիլմերից։

Նա կարող էր ոչնչից մեծ բան ստեղծել։ Մի անգամ Բաքվում նա մեկուկես ռուբլով գնեց սև, կարմիր, սպիտակ և բաց դարչնագույն թաշկինակներ։ Դրանք նա օգտագործեց իր գեղարվեստական «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմում, այդ թաշկինակներով պատեց ամբողջ Սուրամի ամրոցը։

Ես երբեք նրա մոտ չեմ տեսել սցենարային էսքիզներ, սակայն նա միշտ ամեն ինչ նախապես էր մտածում։ Իհարկե, Սերգեյը տարօրինակություններ ունեցող հանճար էր, նա նույնիսկ գովաբանում էր խորհրդային իշխանությանը` նշելով, որ հենց այն նրան մեծ ճանաչում բերեց ու հայտնի դարձրեց։ Նա միակ ռեժիսորն էր, որն իրենից հետո այդքան չնկարահանված սցենարներ թողեց ։ Միայն դրա համար նա պետք է ներառվի Գինեսի ռեկորդների գրքում։

-Շատերն ասում են, որ եթե Սերգեյը Թբիլիսիից չլիներ, նա Փարաջանով չէր դառնա։ Կիսու՞մ եք արդյոք այս տեսակետը։

— Անշուշտ։ Սերգեյը Թբիլիսիի ծնունդ է, քաղաք, որը յուրաքանչյուրիս մեջ նստած է արտիստիկ կերպով։ Քաղաք, որտեղ բոլորը խաղում են թատրոնում, իսկ դերասանները ստիպված չեն ուսումնասիրել Ստանիսլավսկու համակարգը, քանի որ նրանց առանց դրա էլ վերցնում են կինոյում գլխավոր դեր խաղալու (ծիծաղում է)։ Սերգեյը մանկուց է հետևել այդ թատրոնին, որ խաղում էին քաղաքի բոլոր բակերում։

Թեև նրա ընտանիքում դերասաններ չկային. քույրերից մեկը ընտրեց մոր մասնագիտությունը և հաշվապահ դարձավ, մյուսը` գիտնական։ Հայրը հին իրեր էր հավաքում և գնահատում կանանց։

-Ի՞նչ եղավ Փարաջանովի թբիլիսյան տունը։

— Փարաջանովի որդին 1993 թվականին` հոր մահվանից հետո, վաճառեց այն հինգ հազար դոլարով։ Այսօր այն բաժանված է երկու մասի. մի մասը պատկանում է հարևանին, մյուսը` մարդկանց, ովքեր անցյալ տարի այն վերածել են Սերգեյ Փարաջանովի տուն-հյուրանոցի։

-Իսկ ճի՞շտ է, որ Հայաստանի հետ Փարաջանովը ծանոթացել է ճարտարապետ Ջորբենաձեի շնորհիվ։

— Երբ նրան արգելեցին նկարահանել «Կիևի որմնանկարներ» ֆիլմը, նա ճնշված Կիևից Թբիլիսի ժամանեց։ Այդ ժամանակ նրա մանկության ընկեր և հայտնի ճարտարապետ Բուցան (Վիկտոր) Ջորբենաձեն ասաց նրան. «Մի՛ տխրիր, կգնանք Հայաստան, և դու այլ աշխարհ կտեսնես»։ Այդպես էլ եղավ, և Սերգեյը Բուցայի օգնությամբ ծանոթացավ իր պատմական հայրենիքի հետ, 1967 թվականին։ Սանահինով, Հաղպատով, Գառնի և Գեղարդով ոգեշնչված Սերգեյը գրեց "Մոռացված նախնիների ստվերները" պոետիկ ֆիլմի սցենարը։

Татьяна Бестаева и Спартак Багашвили в фильме Тени забытых предков
© Sputnik/ РИА Новости
Հատված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմից

-Փարաջանովը հավատում էր Աստծուն։

— Նա հավատում էր գեղեցիկին, իսկ գեղեցիկը նրա համար Աստված էր։

-Ձեզ տված ամենակարևոր և հիշվող խորհուրդը։

— Քիչ կարդացեք։ Նրա տանը ես ոչ մի գիրք չեմ տեսել։

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Գլխավոր թեմաներ