00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հանիր գլխարկդ». Ինչու՞ է Ֆրունզիկը զրկվել գլխարկից երաժշտության պատճառով

© Sputnik / Mangasaryan / Անցնել մեդիապահոցАктер Фрунзик Мкртчян в фильме "Танго нашего детства"
Актер Фрунзик Мкртчян в фильме Танго нашего детства - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ազգային հերոս և տխուր արև»` հենց այդպես են անվանում հայտնի ու սիրելի հայ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին հայրենիքում։ Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե (Ֆրունզիկ, Մհեր) Մկրտչյանն այսօր կդառնար 87 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Արտասովոր դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը նույնիսկ այսօր, երբ արդեն ողջ չէ, վարկանիշ է ապահովում հեռուստաալիքների համար։ Բավական է միայն միացնել հեռուստացույցը և տեսնել Ֆրունզիկի գլխավոր դերակատարությամբ որևէ ֆիլմ, և այն մինչև վերջ դիտելու ցանկություն է առաջանում։

Գյումրեցուն բնորոշ հումորի մեծ զգացում ունեցող մարդ, զրուցասեր, սակայն միևնույն ժամանակ  տխուր ու ծածկամիտ, նա հանդիսատեսի վրա անջնջելի տպավորություն էր թողնում։ Sputnik Արմենիան մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացնում մեծն դերասանի մասին։

"Я вам один умный вещь скажу, но только вы не обижайтесь…"

Դեռ վաղ տարիքից Ֆրունզիկ Մկրտչյանը երազում էր դերասան դառնալու մասին,  պատանեկության տարիներին ճակատագիրն իրեն բերեց դրամատիկական խմբակ, որտեղ էլ նա սկսեց ուսումնասիրել դերասանական վարպետության հիմունքները։

Մի օր նրա հետ մի հետաքրքիր պատմություն տեղի ունեցավ. երբ Մկրտչյանը բեմ դուրս եկավ իր առաջին և փոքր դերի ժամանակ ու պետք է արտասաներ մի փոքր նախադասություն «Նամակ ունեք իշխանից», ամբողջ դահլիճը սկսեց ծիծաղել։

Իհարկե, պատանի դերասանին դա ընկճեց, և նա «ինքնաբերաբար» արտասանեց. «Գիտեք ինչ, ինքներդ փոխանցեք նամակն իշխանին, ես ժամանակ չունեմ»։ Հանդիսատեսի մոտ այս դրվագը հիացմունք ու ծիծաղ առաջացրեց, սակայն Ֆրունզիկը ապշահար գնաց հետնաբեմ ու տեսավ, որ այնտեղ ծիծաղում են նաև գործընկերները։

Հարցը գլխարկն է

Երիտասարդ թավջութակահար, վերականգնող և ժողովրդական գործիքների սիրահար Մանուկ Հարությունյանը Sputnik Արմենիային մի հետաքրքիր պատմություն է պատմել, թե ինչպես է մի անգամ  Ֆրունզիկ Մկրտչյանը «պատահական» նրան գլխարկ նվիրել։

Вахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян - Sputnik Արմենիա
Ֆրունզիկ Մկրտչյանն ապրում է թբիլիսյան Հագոյի տեսքով

«Մի անգամ ելույթ էի ունենում «Գանձեր» համույթի հետ Սպայի տանը, որը ժամանակին գտնվում էր Հանրապետության հրապարակում։ Փորձ էի անում, երբ հանկարծակի մի մարդ մտավ սենյակ։ Հետաքրքիր է, որ սկզբում ներս մտավ քիթը, հետո ինքը` Ֆրունզիկը»,– պատմեց Հարությունյանը։

Վարպետը պատմեց, որ սկզբում նա ուղղակի նվագում էր և չէր տեսել` ում է թաքցնում գլխարկը։

«Ֆրունզիկն ասաց ինձ. «ինչ գեղեցիկ է հնչում քո թավջութակը…»։ Իսկ ես այն ժամանակ փորձեր էի անում և եվրոպական երգահանների ստեղծագործությունները հայկական ձևով էի նվագում` մեր ազգային մոտիվներով… Երբ վերջացրեցի, նա մոտեցավ ինձ` ասաց «Բրավո»», – պատմեց Մանուկը։

Երաժիշտն անսահման զարմացավ, երբ Ֆրունզիկը հանեց գլխարկն ու իր գլխին դրեց, շրջվեց և հեռացավ։

«Երկար տարիներ է պահում եմ այդ գլխարկը։ Շատ եմ սիրում այն, դրա հետ կապված հետաքրքիր պատմություն կա։ Հատուկ ընկուզենու մեծ կոճղ եմ բերել արհեստանոց, որ դրա վրա դնեմ գլխարկը։ Չէ՞ որ փայտի այս կտորի մեջ կյանք կա։ Չէի ուզում գլխարկը պատից կախել»,– ասաց Մանուկը` մատնացույց անելով մաքուր և խնամված գլխարկը։

«Բուբա ջան»

Ֆրունզիկ Մկրտչյանն ընկերասեր էր, բայց խորհրդավոր լռակյաց։ Նրա գաղտնապահությունը, սակայն, չէր խանգարում հմայել մարդկանց, նվաճել նրանց սերն ու նաև մտերիմ ընկերներ ձեռք բերել։ Նրա ընկերներից մեկը Վախթանգ Կիկաբիձեն էր, որի տան պատին կախված է ընկերոջ քթի պատճենը։

Владимир Этуш и Фрунзик Мкртчян в фильме Кавказская пленница - Sputnik Արմենիա
Ֆրունզիկն ու կանայք. ծանոթությունը սկսվում է ժպիտից

«Երևանցի լրագրողներն են բերել։ Պատճենը չափանիշներով կրկնում է բնօրինակը։ Ես այդպես եմ կարծում։ Ի դեպ, Ֆրունզիկը չէր սիրում խոսել իր քթի մասին։ Մի անգամ նրա «Սիրանո դը Բերժերակ» ներկայացմանը գնացի։ Ներկայացման կեսին Ֆրունզիկը պետք է մեծ մենախոսություն ասեր քթերի մասին։ Ես անհամբեր սպասում էին այդ տեսարանին, սակայն Ֆրունզիկի կատարմամբ այդ մենախոսությունը տևեց 30 վայրկյանից ոչ ավելի։ Ներկայացումից հետո ես հարցրեցի Մկրտչյանին, թե ինչու է նա այդպես կրճատել դասականի տեքստը, ինչին Ֆրունզիկը պատասխանեց. «Բուբա ջան, ո՞ր հայն է սիրում, որ իր մեծ քթի մասին խոսում են»», – ԶԼՄ–երի հետ զրույցում ասել է Կիկաբիձեն։

«Տարօրինակ անուն» և զարմանալի քիթ

Բոլորի կողմից սիրված Ֆրունզիկի եղբայր Ալբերտ Մկրտչյանը, որը մինչև օրս ղեկավարում է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը, մի ուշագրավ պատմություն ներկայացրեց.

«Ծնողներն իրենց առաջնեկին Ֆրունզիկ են անվանել։ Երևի, խորհրդային ռազմական գործիչ Միխայիլ Ֆրունզեի պատվին։ Երեսնական թվականների հայերին մեղադրում էին ազգայնականության մեջ, և նրանք սկսեցին երեխաներին տարօրինակ անուններ տալ։ Հայտնվեցին ռոբերտներ, ալբերտներ, ֆրունզիկներ։ Իսկ երբ տարիներ անց Սունդուկյանի անվան թատրոնը, որտեղ աշխատում էր եղբայրս, Լիբանանում հյուրախաղերի էր մեկնել, տեղացիները նրան Մհեր էին անվանում։ Դա բիբլիական անուն է, որը թարգմանմամբ «արև» է նշանակում»։

Դերասանի եղբայրը պնդում է, որ Ֆրունզիկը երբևիցե չի ամաչել իր արտասովոր արտաքինից և մեծ քթից։

Իրականում, դա հենց այն էր, ինչը դերասանին յուրահատուկ հմայք էր հաղորդում, խորհրդային ու ժամանակակից հանդիսատեսը հենց դրանով է հիշել Ֆրունզիկին։

Русская версия

Լրահոս
0