00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աչքերիս չէի հավատում. հայ դաշնակահարը Սերժ Թանկյանի նախագծի 100-յակում է

© Из личного архива Г.ПетросянаГерасим Петросян
Герасим Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
System Of A Down խմբի մենակատար, հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ընտրել է «Յոթ նոտա» նախագծի լավագույն 100 ստեղծագործությունները։ Հաղթողների թվում 21 երաժիշտ կա Հայաստանից։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Դաշնակահար, կոմպոզիտոր Գերասիմ Պետրոսյանն այն կոմպոզիտորներից մեկն է, որոնք իրենց աշխատանքներն էին ներկայացրել լեգենդար ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի «Յոթ նոտա» նախագծին մասնակցելու համար։

Серж Танкян - Sputnik Արմենիա
Սերժ Թանկյանն անձամբ կվարձատրի իր կազմակերպած մրցույթի հաղթողին

Մրցույթի մասնակիցները մի ամբողջական ստեղծագործություն պետք է գրեին Թանկյանի առաջարկած յոթ նոտայի հիման վրա։ Մինչև դեկտեմբերի 15-ը աշխարհի տարբեր անկյուններից երաժիշտները ժյուրիի դատին էին հանձնում իրենց ստեղծագործությունները։ Լավագույն 100-ի մեջ են ընդգրկվել Հայաստանից, Չիլիից, Մեքսիկայից, Կանադայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից և այլ երկրներից իրենց ստեղծագործությունները ներկայացրած կոմպոզիտորների գործերը։

Սահմանափակումներ չեն եղել. երաժշտություն կարելի էր գրել ցանկացած ժանրում` ռոք, ջազ, փոփ կամ էթնո։

Հայ դաշնակահարը միանգամից չի գիտակցել, որ հայտնվել է ընտրյալների ցանկում։

«Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Սակայն երեկ գիշեր մենակ էի, երկար զսպում էի հույզերս, բայց երբ գիտակցեցի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սկսեցի գոռալ ուրախությունից», — պատմեց Գերասիմը Sputnik Արմենիային։

Ստեղծագործության երաժշտությունը Գերասիմն անձամբ է գրել, խոսքերը Մարիամ Առաքելյանինն են, կատարում է Պետրոսյանի քույրը` երգչուհի Նաիրա Ավդալյանը։

See the World - Gerasim Petrosyan

Գերասիմը տարբեր ֆիլմերի սաունդթրեքերի հեղինակ է, նա է գրել նաև Հայաստանում հայտնի «Հիպոկրատի երդվյալները» սերիալի երաժշտությունը։

Երաժիշտը հիմնականում միաձուլում է սիմֆոնիկ և էլեկտրոնային երաժշտությունը։ Երբ իմացել է Սերժ Թանկյանի նախագծի մասին, մտածել է որևէ բան ստեղծել այդ ոճում, բայց հետո միտքը փոխել է։

«Երաժշտությունն ինձ հուշում էր, որ երգը պետք է ավելի հասարակ լինի։ Ստեղծագործությունը մոտ մեկ շաբաթում գրեցի», — պատմեց Պետրոսյանը։

Հայ երաժիշտն անչափ շնորհակալ է նախագծից։ Նրա խոսքով` երաժիշտները նման հզոր աջակցման կարիք շատ ունեն։

«Եթե այս մրցույթն ավանդական դառնա, կոմպոզիտորները հնարավորություն կունենան ինքնադրսևորելու, տարբեր ժանրերում ներկայանալու։ Սա մեծ խթան է երաժշտություն գրող մարդու համար։ Մենք ճանաչում ենք ձեռք բերում, ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում», — համոզված է կոմպոզիտորը։

Երաժիշտը խոստովանում է` յուրաքանչյուր ստեղծագործություն բնորոշում է իրեն, հայի էությունն ու ծնողներին։

«Յոթ նոտա» նախագծի մասնակիցների ստեղծագործություններն ընտրել են System of a Down խմբի բաս-կիթառահար Շավո Օդադջյանը, Capital Cities դուետի վոկալիստ և ստեղնաշարային գործիքներ նվագող Սեբուհ Սիմոնյանը, ջազմեն Տիգրան Համասյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, պրոֆեսոր և Herb Alpert School of Music երաժշտական դպրոցի հիմնադիր Ջուդիտ Սմիթը և Սերժ Թանկյանը, որը գլխավորում էր ժյուրին։

Թանկյանը «Յոթ նոտա» մրցույթի անցկացման մասին հայտնել էր հոկտեմբերին։ Կանոնները շատ պարզ էին. երաժիշտը մասնակիցներին յոթ նոտա էր առաջարկել, որոնց հիման վրա պետք էր նոր ստեղծագործություն գրել։ Հաղթողը 5 հազար դոլար է ստանալու։ Միակ սահմանափակումը տևողությունն է. ստեղծագործությունը չպետք է գերազանցի 3 րոպեն։

Լրահոս
0