07:52 17 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.14
  • GBP613.64
  • EUR549.38
  • RUB7.23
Եվգենի Պետրոսյանը և Ելենա Ստեպանենկոն. արխիվային լուսանկար (7 նոյեմբեր 2015)

Օձի պես սողոսկել է Պետրոսյան-Ստեպանենկո ընտանիք. կդառնա՞ սա ամուսնալուծության պատճառ

© Photo: official site of Yevgeni Petrosyan/ Alexandra Skorbcova
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի բաժանությունը (11)
184903

Ռուսական ԶԼՄ–ները Եվգենի Պետրոսյանի օգնականին արդեն անվանել են Ռուսաստանի ամենաուրախ զույգին բաժանող, որը օձի նման սողոսկել է Ստեպանենկո–Պետրոսյան ընտանիք։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի –Sputnik. Աստղային զույգի երկրպագուները վաղուց էին կասկածում Եվգենի Պետրոսյանի օգնականին անբարո գործողություններում։

Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ն, Պետրոսյանի սրտի նոր տիրուհին` նրա տնօրեն 29-ամյա Տատյանա Բրուխունովան է։

Պապարացիները բազմիցս ականատես են եղել Եվգենի Պետրոսյանի և Տատյանա Բրուխունովայի համատեղ ժամանցին։ Արվեստի և մշակույթի Մոսկվայի համալսարանի շրջանավարտը մանկուց սիրել է Ռուսաստանում հայտնի «Կրիվոյե զերկալո» շոուն։

Բուհն ավարտելուց հետո, որտեղ աղջիկը սովորել է մենեջմենթի ֆակուլտետում, նա եկել է Պետրոսյանի թատրոն։ Այնտեղ մի քանի տարի կառավարման արվեստ է ուսումնասիրել արտիստի պրոդյուսերի մոտ։ Շոուի երկրպագուների համար նախատեսված կայքերում կարելի է տեսնել Տատյանայի կողմից արված` համերգների լուսանկարչական հաշվետվությունները։

Հավանաբար նման հանդիպումների ընթացքում էլ հենց կայացել է Տատյանայի և Եվգենի Պետրոսյանի անձնական ծանոթությունը։  Այնուհետև Բրուխունովան դառնում է Ելենա Ստեպանենկոյի կայքի ադմինիստրատոր։

Այնուհետև Եվգենի Պետրոսյանի երկրպագուները սկսեցին նկատել, որ Տատյանան շատ է փոխվել` հայտնվելով Պետրոսյանի մտերիմ շրջապատում։ Արտաքնապես նա դարձել է երիտասարդ Ելենա Ստեպանենկոյի ճիշտ պատճենը` բարեկազմ, գեղեցիկ շրջանակով ակնոցով։

Վերջերս Պետրոսյանին իր օգնականի հետ ավելի հաճախ տեսնում են նաև ոչ պաշտոնական միջոցառումների ժամանակ։

Միևնույն ժամանակ ԶԼՄ–ներում հետաքրքիր մանրամասներ են հայտնվել Պետրոսյանի անձնական կյանքից։ Լրագրողների տվյալների համաձայն` հումորիստն արդեն 15 տարի է ինչ կնոջ հետ չի ապրում.  զույգից  ոչ մեկն այդ տեղեկությունը չի հաստատել։

թեմա:
Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի բաժանությունը (11)
թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ