00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցОткрытие выставки "Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения" в Санкт-Петербурге
Открытие выставки Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկին ոչ միայն ծովային բնապատկերներ էր նկարում, այլև կրոնական և էթնիկ թեմաներով նկարներ։ Ամբողջ կյանքում նա ծառայել է իր ժողովրդին և իր մշակույթին։ Մեծ հայի հավատարմության մասին՝  Sputnik Արմենիայի սյունակագրի հոդվածում։

Խաչբառի հարց․ «Նավատորմի ծովակալ, ծովանկարիչ, առատաձեռն բարերար, ծագումով Թեոդոսիայից»։ Ճիշտ պատասխանն է. «Հովհաննես Գևորգի Այվազյան»։

Հենց այդ անվամբ Թեոդոսիա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու վանքային մատյանում 1817թ․-ի հունիսի 17-ին ծխական քահանայի ձեռքով հայտարարվեց Հովհաննես Այվազյանի լույս աշխարհ գալու մասին։

Открытие памятника маринисту И. Айвазовскому в аэропорту Симферополя - Sputnik Արմենիա
Սիմֆերոպոլի օդանավակայանում կայացել է Այվազովոսկու հուշարձանի բացման արարողությունը

Քանի որ հայերն ամեն տեղ են ապրում, ինչո՞ւ չապրեն Թեոդոսիայում։ Եվ ապրում էին՝ կազմելով այդ հիանալի քաղաքի բնակչության մեծամասնությունը։ Այվազյան-ավագների անձնական ներդրումը Թեոդոսիայի ժողովրդագրական բնապատկերում․ երեք որդի՝ Գրիգոր, Գաբրիել և Հովհաննես։ Հովհաննեսի ներդրումը համաշխարհային արվեստի գանձարանում՝ 6 հազար նկար, որոնցում մեծամասամբ պատկերված է ծովը և այն ամենը, ինչ կապված է ծովի հետ։

Թեոդոսիան գտնվում է Սև ծովի ափին, իսկ ի՞նչ պետք է անեն դրա ափերին ապրող նկարիչները, եթե ծովային բնապատկերներ չնկարեն։ Մինչդեռ սկսնակ նկարչի ավագ եղբայր Գաբրիելը աստվածաբան-մխիթարյանական էր Սուրբ Ղազար կղզում և կրտսերի վրա մեծ ազդեցություն է ունեցել, որն էլ պատճառ է դարձել, որ ծովանկարիչն անդրադառնա իր համար անսովոր թեմայի։

․․․ «Կրոնական թեմաները Հովհաննես Այվազովսկու ստեղծագործության մեջ» գիրք-ալբոմը Մոսկվայի իմ թոռնուհիներին նվիրեց Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Թեմի առաջնորդն ինձ շրջանցեց՝ կարծելով, թե մեծ ծովանկարչի ստեղծագործության այս կողմն ինձ պետք է լավ հայտնի լինի, թեև բնավ այդպես չէ։

Շինարարություն ոսկորների վրա. ի՞նչ է սպառնում Թեոդոսիայի հայկական եկեղեցու գերեզմանատանը 

Կարող եմ ենթադրել, որ ես այդ հարցում միակ անգետը չեմ։ Անցնենք գործի, որը Այվազովսկու համար ավարտվեց 1900թ․-ի մայիսի 2-ին։

Սկսենք վերջից. թերթերը գրում էին․ «Այդ օրը ամբողջ Թեոդոսիան սգի մեջ էր, դպրոցներն ու խանութները փակ էին՝ հուղարկավորում էին Իվան Այվազովսկուն։ Շիրմաքարին գրաբարով փորագրեցին․ «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»(Ծնված մահկանացու, իր մասին անմահ հիշատակ թողեց)։

Նրան հիշում էր ոչ միայն հասարակ ժողովուրդը, որին Այվազովսկին, ինքը լինելով ունևոր վաճառականի որդի և հարուստ հողատեր, ամեն կերպ օգնում էր։ Ի դեպ․ չունևոր ընտանիքից յուրաքանչյուր հարսնացուի նա օժիտ էր տալիս՝ այդպիսով ամուսնացնելով ու կնքելով  Թեոդոսիայի բնակիչների գրեթե կեսին։

Բայց ղրիմյան հողի այդ քաղցր կտորի վրա ոչ միայն աղքատներ էին ապրում։ Այվազովսկին հայտնի էր հիանալի հյուրասիրությամբ։ Ընդունելության հրավիրված հյուրերը գիտեին․ ճաշատեսակների քանակը 30-ից պակաս չի լինում։ Եթե ընտանիքն էր հավաքվում՝ 30 ճաշատեսակ էին մատուցում, եթե հյուրեր էին գալիս՝ 60 և անգամ 90։ 

Այվազովսկին զտարյուն հայ է, կամ փոթորիկ մեկ բաժակ ջրում

Խոհարարի հետ ճաշացանկը քննարկելիս Այվազովսկին հաճախ շշերից պոկում էր պիտակը և սոսնձում իր նկարածը։ Գինիները, որպես կանոն, վերանվանվում էին նկարների անունով․ «Իններորդ ալիք», «Անհողմությունից դեպի փոթորիկ»։ Ձևը յուրահատուկ է, բովանդակությունը՝ արդարացի։ Հետաքրքիր է, թե ինչ կարող էր նկարիչն առաջարկել մեր «Կարասի», «Տակառի» կամ «Արենիի» համար։

Փոթորիկների մասին․ արվեստաբանները նշում են, որ երբ դիտում ես Այվազովսկու  նկարները, որտեղ ամենաուժգին փոթորիկներն են, հողմերն ու նավաբեկությունները, չգիտես ինչու՝ վախ չես զգում։ Սարսափելի է, երբ նայում ես հայերի զանգվածային սպանություններին նվիրված նկարները։ «Հայերի ջարդը Տրապիզոնում»,  «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին», «Նավերի բեռնումը»՝ այս և այլ կտավները բազմիցս ցուցադրվել են Մոսկվայում, Օդեսայում, Ռուսաստանի այլ քաղաքներում։ Որպեսզի իմանան  և հիշեն։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

Կրոնական թեմայի հանդեպ Այվազովսկու մոտ հետաքրքրություն առաջացավ հայոց կաթողիկոսների հետ ծանոթությունից հետո․ աշխարհի թանգարանների ոսկե ֆոնդում կրոնական թեմայով միավորված 38 կտավ է պահվում․  «Քաոս․ աշխարհի արարումը», «Ջրերի վրայով քայլելը»(միակ կտավը, որը նկարիչը հայերեն է ստորագրել), «Մկրտությունը»․․․․

Որպես հայոց կաթողիկոսների հետ Այվազովսկու սերտ շփման արդյունք՝ նկարիչը Սուրբ Էջմիածնի նվիրյալ զավակը դարձավ և հավատարիմ մնաց «Ես կծառայեմ իմ ժողովրդին և իմ մշակույթին» պատգամին։ Այս տողը նկարչի՝ կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն ուղղված նամակից է, գրված 1845թ․-ին (համեմատության համար․ 2021թ․, նույն Էջմիածնում։ Ամբոխը պատրաստվում էր ձախողել պատարագը՝ կարծելով,  որ Հայաստանին սեփական մշակույթ պետք չէ)։

Այդ ընթացքում և կարծես ձեռքի հետ բարեպաշտ հայերը Թեոդոսիայում 24 եկեղեցի կառուցեցին, իսկ Այվազովսկին դրանց համար սրբապատկեր-կտավներ նկարեց։

Правнучка Ивана Айвазовского, Ольга Арцеулова (вторая слева), с сыном, невесткой и Арменом Джигарханяном - Sputnik Արմենիա
Խորը գենետիկ կապ եմ զգում հայ ազգի հետ. Այվազովսկու ժառանգները պատմել են նախապապի մասին

31 տարեկանում Այվազովսկին անսպասելի ամուսնանում է անգլուհի Յուլիա Գրեյսի հետ։ Պայմանը․ այդ ամուսնությունից ծնված երեխաները պետք է կնքվեն հայկական հավատքի օրենքներով։ Տասներկու տարի անց Այվազովսկի բաժանվում է Գրեյսից և 64 տարեկանում ամուսնանում 26-ամյա գեղեցկուհի Աննա Բուռնազյանի հետ։

«Այս ամուսնությունն ինձ է՛լ ավելի մոտեցրեց իմ ժողովրդին»,-խոստովանում էր Այվազովսկին։

․․․ Հայաստանի Ազգային պատկերասրահում շատ են աշխատանքները, որոնցում, ինչպես ասում էր Մարտիրոս Սարյանը, գերակշռում է «օր ու գիշեր չխավարող լույսը»։ Դրանցից են նաև Այվազովսկու կտավնեը։

Հեղինակի կողմից․ առաջարկում եմ հաճախ գալ այստեղ, երկար նայել, խորը մտածել։ Ամենահայտնի կտավներից մեկում պատկերված է անափ ծովում խարխափող պստլիկ մի նավ։ Փրկության հույս, թվում է, չկա։ Բայց ինչ-որ տեղ հեռվում լույսի շող է երևում՝ որպես խավարի ժխտում, հույսի ճառագայթ, իբրև փրկարար փարոս։ Դա ձեզ ոչինչ չի՞ հուշում։

Լրահոս
0