00:39 28 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Вице-премьер Ваче Габриелян на конференции Экономическая повестка

Հայաստանի փոխվարչապետը ՌԴ–ի հետ առևտրային հարաբերություններում առաջընթաց է արձանագրում

Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
3 0 0

Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը արձանագրում է դրական տեղաշարժեր հայ–ռուսական առևտրային հարաբերություններում Հայաստանի` ԵՏՄ–ին անդամակցելուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը արձանագրում է դրական տեղաշարժեր հայ–ռուսական առևտրային հարաբերություններում Հայաստանի` ԵՏՄ–ին անդամակցելուց հետո։

«Չնայած այն բանին, որ ռուսական տնտեսության անկման հետևանքով ռուսական փոխանցումները Հայաստան զգալիորեն նվազել են, այնուամենայնիվ Հայաստանի` ԵՏՄ–ին անդամակցելուց հետո նկատվում են դրական շարժեր հայ–ռուսական առևտրային հարաբերություններում», – ասել է Գաբրիելյանը երեքշաբթի` ելույթ ունենալով «Տնտեսական օրակարգ» համաժողովում։

Հայաստանի ԿԲ–ի տվյալներով` հանրապետություն Ռուսաստանից մասնավոր փոխանցումները 2014 թվականին նվազել են 10.7 տոկոսով` մինչև 1.4 մլրդ. դոլար (առաջին անգամ` սկսած 2009 թվականից)։

Նա ընդգծել է, որ ռուսական ներդրողները հետաքրքրված են հայկական շուկայով։ «Մենք հնարավորություն ունենք զարգացնելու մեր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ բացառիկ պայմաններով։ Մեր փորձագետների համար մեծ հեռանկարներ են բացվել։ Ճիշտ է` անցյալ տարի տնտեսական խնդրիների պատճառով Ռուսաստանում արձանագրվել է որոշակի անկում երկկողմաին առևտրային ոլորտում, սակայն իրավիճակն արդեն կայունանում է», – ասել է փոխվարչապետը։

Խոսելով ներդրումների մասին ընդհանրապես` նա ընդգծել է, որ 2015 թվականին դեպի Հայաստան ներդրումների անկում է նկատվել մակրոտնտեսական  զարգացումների համատեքստում, սակայն սա չի նշանակում, որ դրանք ամբողջությամբ բացակայում են։

«Ամբողջ տարածաշրջանում ներդրումները ցույց են տալիս նվազման միտումներ` կապված անորոշությունների հետ։ Դժվար է սպասել մեծ ներդրումներ այն երկրներ, որոնք ունեն տնտեսական ցածր աճ։ Սակայն ամեն ինչ կայունանում է, քանի որ Հայաստանը` որպես ԵՏՄ անդամ, հետաքրքրություն է ներկայացնում», – եզրափակեց նախարարը։

Գլխավոր թեմաներ