18:57 26 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Տնտեսություն

ԵՏՀ նախարար. Հայկական ապրանքները մեծ պահանջարկ են վայելում ԵՏՄ–ում

Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
2 0 0

Հայկական ապրանքները մեծ պահանջարկ են վայելում ԵՏՄ երկրների շուկաներում, ինչը խթան է արտահանումը կազմակերպելիս, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի–Sputnik. Հայկական ապրանքները մեծ պահանջարկ են վայելում և արդյունավետ իրացվում ԵՏՄ երկրների շուկաներում, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը։

«Հայկական ապրանքանիշով ցանկացած ապրանք արդեն վստահություն է ներշնչում գնորդներին։ Այդ փաստը մեզ համոզվածություն կհաղորդի արտահանում կազմակերպելիս»,– երեքշաբթի ասել է Նռանյանը` ելույթ ունենալով «Տնտեսական օրակարգ» համաժողովում։

Մյուս կողմից, նրա խոսքով` Հայաստանի` ԵՏՄ–ի անդամ դառնալուց հետո հայ արտադրողների համար ստեղծվել են յուրահատուկ պայմաններ։

«Դա եզակի ինտեգրացիոն տարածք է, որտեղ հայ գործարարները կարող են իրացնել իրենց ապրանքը հայկական փաստաթղթերով»,– ասել է նա։

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Այժմ ԵՏՄ–ի անդամներ են` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը, շուտով կմիանա նաև Ղրղըզստանը։

ԵՏՄ ստեղծումը նախկին Մաքսային միության անդամ երկրներին, որի ՀՆԱ–ն կազմել է ԱՊՀ համախառն արտադրանքի 85 տոկոսը, հանում է ինտեգրացման ավելի բարձր մակարդակի։ Այսպիսով, ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն։

Գլխավոր թեմաներ