14:26 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Здание Центрального банка РФ

Ռուսաստանի բանկը հետ է կանչել չորս բանկերի արտոնագրեր

© Sputnik/ Руслан Кривобок
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
1 0 0

2015թ.–ի հուլիսի 3–ից, ՌԴ Կենտրոնական բանկի հաղորդագրությունների համաձայն, բանկային գործողություններ իրականացնելու արտոնագրերից զրկվել են «Հաճախորդային բանկ», «ԷՆՕ» վարկային կազմակերպությունները, «Հին Կրեմլ» և «Գագարինյան» առևտրային բանկերը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 3- Sputnik. Ռուսաստանի բանկը հուլիսի 3–ից ետ է կանչել «Հաճախորդային բանկ», «Հին Կրեմլ» վարկային կազմակերպություններից բանկային գործողություններ իրականացնելու արտոնագրերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով բանկի հաղորդագրությանը։

«Ռուսաստանի բանկը տեղեկացնում է 2015թ.–ի հուլիսի 3–ից «Հաճախորդային» Բանկ» վարկային կազմակերպությունից բանկային գործողություններ իրականացնելու արտոնագիրը ետ կանչելու որոշման մասին»,– ասվում է ՌԴ ԿԲ հաղորդագրությունում։

Բանկը նշում է, որ ակտիվների անբավարար որակի դեպքում «Հաճախորդային» բանկը ոչ համարժեք է գնահատել վարկային պորտֆելը և դրա հետ կապված ռիսկերը։ «Միաժամանակ վարկային կազմակերպությունն անցկացրել է ֆիզիկական անձանց դրամական միջոցներ ներգրավելու ագրեսիվ քաղաքականություն և չի կատարել հսկիչ մարմնի պահանջները` ուղղված նրա գործունեության սահմանափակմանը»,– նշել են ՌԴ ԿԲ–ում։

Բանկը նաև չի հետևել Ռուսաստանի բանկի նորմատիվային ակտերի պահանջներին եկամուտների օրինականացման հակազդեցության (լվացում) ոլորտում` ստացված հանցավոր ճանապարհով և ահաբեկչության ֆինանսավորման ոլորտում` լիազոր մարմին անպայման հսկողության ենթակա գործողությունների մասին հավաստի տեղեկություններ ներկայացնելու հետ կապված։

«Հաճախորդային բանկն» ավանդների ապահովագրման համակարգի մասնակից է։ Ակտիվների մեծությամբ, ԿԲ տվյալներով, 2015թ.–ի հուլիսի 1–ից բանկը զբաղեցրել է 200–րդ տեղը ՌԴ բանկային համակարգում։

ԿԲ–ը նաև հաղորդել է 2015թ.–ի հուլիսի 3–ից «Հին Կրեմլ» առևտրային բանկի արտոնագիրը ետ կանչելու մասին։

Երրորդ բանկը, որից ԿԲ–ը հետ է կանչել արտոնագիրը, Մոսկվայի «Գագարինյան» առևտրային բանկն է։

Գլխավոր թեմաներ