09:50 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Арэксимбанк - группа Газпромбанка

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի կանոնադրական կապիտալը համալրվեց $10 միլիոնով

ARKA
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
6 0 0

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը համալրվեց 10 մլն ԱՄՆ դոլարով, և բանկի փաստացի ձևավորված կանոնադրական կապիտալը կկազմի շուրջ 65 մլն ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի– Sputnik. Հաղորդագրության համաձայն` տվյալ որոշումն ընդունվել է 2015թ. հունիսի 30-ին կայացած «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Բաժնետերերի ընդհանուր ժողովի արտահերթ նիստում: Կանոնադրական կապիտալը համալրվելու է Բանկի միակ բաժնետեր` ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԸ կողմից թվով 90 400 հասարակ (սովորական) լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:

«Այսպիսով, Բանկի փաստացի ձևավորված կանոնադրական կապիտալը կկազմի 30 590 871 792 ՀՀ դրամ կամ շուրջ 65 մլն ԱՄՆ դոլար (ըստ 03.07.15թ. հրապարակված ՀՀ ԿԲ փոխարժեքի): Տվյալ ցուցանիշի առումով Բանկը հնարավորություն կունենա զբաղեցնել առաջատար դիրքերից մեկը  ՀՀ բանկային համակարգում»,- նշվում է հաղորդագրությունում:
 
Ինչպես հայտնում են բանկից, Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական զարգացման հեռանկարները միևնույն տնտեսական և մաքսային հարթակում թույլ են տալիս բարձրացնել հանրապետության բանկային համակարգում ներդրումների հնարավորությունը ինչպես ռուսաստանյան խոշոր ներդրողների, այնպես էլ Գազպրոմբանկի կողմից: Չնայած գործող ճգնաժամին` բաժնետերր բանկի առջև դնում է լուրջ խնդիրներ, հաճախորդների համար նորանոր հետաքրքիր նախագծերի և առաջարկների ներդրման ուղղությամբ:

«Համոզված ենք, որ ԳՊԲ աջակցությամբ Առէկսիմբանկը կարող է դառնալ առաջատարը Հայաստանի տնտեսության կարևոր ռազմավարական նշանակության ոլորտների ֆինանսավորման գծով: Առէկսիմբանկն իրեն զգում է կայուն դիրքերում, բանկի առաջընթացը շարունակվում է»,- ասված է փաստաթղթում:

«Գազպրոմբանկ» ԲԸ-ն ընդգկրված է Ռուսաստանի երեք խոշորագույն բանկերի շարքում և հայաստանյան Առէկսիմբանկի միակ բաժնետերն է: Ներկայումս իր գործունեության հիմնական ուղղություններից Առէկսիմբանկն ակտիվորեն կատարելագործում է դրամարկղահաշվարկային գործառնությունների, վարկավորման, նախագծային ֆինանսավորման, ՓՄՁ վարկավորման պայմանները, ինչպես նաև տրամադրում է ծառայությունների լայն տեսականի ֆիզիկական անձանց:

Գլխավոր թեմաներ