21:28 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Линии электропередачи в окрестностях Иркутска

ՀԾԿՀ–ն հաստատել է ՀԷՑ-ի 18,1 մլն չափով ներդրումային ծրագիրը

© Sputnik/ Валерий Шустов
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
6 0 0

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ 18,1 մլն դոլարի չափով ներդրումային ծրագիրը չորեքշաբթի հաստատվել է կարգավորող հանձնաժողովի նիստում

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 8–Sputnik. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի հաստատել է «Հայաստանի էկետրական ցանցեր» ընկերության` 8 587,8 մլն դրամ ընդհանուր գումարով (18,1 մլն դոլար) ներդրումային ծրագիրը` առանց ԱԱՀ։

Ներդրումային ծրագրի հիմնական կետերն են նոր սպառողներ ընդգրկելը և հատուկ ծրագրերի իրագործումը (ավելի քան 5 մլրդ դրամ կամ 10,6 մլն դոլար), էլեկտրաէներգիայի անջատման հաճախականության և տևողության միջին տարեկան ցուցանիշի պահպանումը (ավելի քան 2 մլրդ դրամ կամ 4,26 մլն դոլար), առևտրային հաշվարկի համակարգի բարելավումը (շուրջ 344,27 մլն դրամ կամ 727 հազար դոլար)։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության հիմնական ուղղությունը էլեկտրաէներգիայի բաշխումն է Հայաստանի սպառողներին, այդ թվում` բնակչությանը։

Գլխավոր թեմաներ