21:14 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Денежные переводы денежные трансферты

ԿԲ. ՌԴ–ից Հայաստան մասնավոր փոխանցումները 5 ամսում նվազել են 40%–ով

Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
6 0 0

ՌԴ–ից Հայաստան մասնավոր փոխանցումները 5 ամսում նվազել են 40%–ով,հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց անունով բանկային համակարգով ստացված մասնավոր փոխանցումները 2015 թվականի հունվար–մայիսին, նախորդ տաևվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 39.9 տոկոսով` կազմելով 296.1 միլիոն դոլար, հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկի կայքը։

Ռուսական փոխանցումների կրճատումը պայմանավորված է 2014 թվականին ռուբլու արժեզրկմամբ։ 2014 թվականին ՌԴ–ից Հայաստան փոխանցումները նվազել են 10.7 տոկոսով` մինչև 1.4 մլրդ դոլար։

Հայաստանում ռուսական արժույթի միջին փոխարժեքը 2015 թվականի մայիսին կազմել է 9.52 դրամ` մեկ ռուբլու դիմաց։

Չնայած Ռուսաստանից դրամական փոխանցումների զգալի կրճատմանը` դրանց բաժնեմասը հանրապետության փոխանցումների համախառն ծավալում գերակշռող է մնում այլ երկրների համեմատ։ Այսպես, ռուսական փոխանցումների բաժնեմասը հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալում հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 72.5 տոկոս։

ԿԲ–ի տվյալներով` Հայաստանից ՌԴ դրամական միջոցների արտահոսքը 5 ամիսներին կազմել է 80.6 միլիոն դոլար` 2.6 տոկոսանոց աճ գրանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան մասնավոր մուտքերի զուտ ներհոսքը կազմել է 215.5 միլիոն դոլար (աճը` 48%)։

Միայն մայիսին Ռուսաստանից հանրապետություն ստացված դրամական փոխանցումները կազմել են մոտ 81.3 միլիոն դոլար` 2014 թվականի մայիսի համեմատ նվազելով 32,4%–ով (աճը մեկ ամսում` 15,5%).

Ընդհանուր առմամբ 2015 թվականի հունվար–մայիսին ստացվել է մոտ 408.6 միլիոն դոլար` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 32.8 տոկոսով։

Գլխավոր թեմաներ