00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. 2020թ-ին էլեկտրաէներգիայի սակագինը կհասնի 80 դրամի

© Sputnik / Asatur YesayantsЭлектрические сети
Электрические сети - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետ Վահե Դավթյանի կանխատեսումներով` Հայաստանում էլեկտրաէներգիայի գինն առաջիկա տարիներին էլ կշարունակի աճել և կհասնի 80 դրամի: Կառավարությունում էլ վստահեցնում են, որ առաջիկա տարիներին իրականացվող ծրագրերի արդյունքում գինը կնվազի:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Մինչև 2020թ-ը էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում կարող է հասնել 80 դրամի: Նման կանխատեսում արեց էներգետիկ քաղաքականության փորձագետ Վահե Դավթյանը: Իսկ թե ինչու է այն մեր երկրում անդադար թանկանում, մասնագետը 3 հիմնական պատճառ նշեց` էներգետիկ համակարգի գրեթե բոլոր օբյեկտներն աշխատում են վարկերով, Հայաստանից Վրաստան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները վերջին տարիներին կրճատվել են, շարունակաբար կրճատվում են նաև ներքին սպառման ծավալները՝ ինչպես արտագաղթի, այնպես էլ արտադրության ծավալների կրճատման հետևանքով:

Առաջիկա թանկացումներից, սակայն, հնարավոր կլինի խուսափել, եթե ոլորտի պատասխանատուները լրջորեն մտածեն բարեփոխումների մասին:

«Օրինակ` կարելի է զարգացնել էլեկտրատրանսպորտը, դրանով ինչ-որ մասով լուծել նաև սպառման խնդիրը,- առաջարկեց Վահե Դավթյանը։- Սա մեխանիզմներից մեկն է, որ կիրառվում է աշխարհում, և կարծում եմ` բոլորիս հասկանալի է, թե ինչու մեզ մոտ դա չի արվում՝ երթուղային գծեր և այլն»:

Փորձագետի հաջորդ առաջարկն արտաքին նոր շուկաներ գտնելն է: «Իրանն այսօր դուրս է եկել տնտեսական պատժամիջոցների տակից և Ռուսաստանի կողմից դիտարկվում է որպես ԵՏՄ պոտենցիալ անդամ, իսկ Հայաստանը միակ երկիրն է, որը ցամաքային կապ ունի Իրանի հետ»,- նշեց Դավթյանն ու հույս հայտնեց, որ ՀՀ իշխանությունները կփորձեն օգտվել ստեղծված տնտեսական ու քաղաքական հնարավորությունից:

Строительство армяно-иранской высоковольтной электрической сети - Sputnik Արմենիա
Իրանը Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա կարտահանի Ռուսաստան և Վրաստան

Ի դեպ, կառավարությունում ևս մտադիր են առաջիկա տարիներին շուրջ 3 անգամ ավելացնել Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը՝ ի հաշիվ Իրանի հետ նոր բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման: Ավելին, դրա միջոցով Հայաստանի իշխանությունները հավակնում են դառնալ էլեկտրաէներգիայի տարանցման երկիր՝ միանալով ոչ միայն իրանական ու վրացական էներգահամակարգերին, այլև Իրանի միջոցով՝ տարածաշրջանի այլ երկրների:

«Մենք միանում ենք ռուսական, վրացական, իրանական և Իրանի միջոցով տարածաշրջանի այլ երկրների էներգահամակարգերին,- ներկայացնելով Հայաստանի հավակնություններն այս բնագավառում` ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը,- այսինքն՝ Իրանը կկարողանա Հայաստանի միջոցով Վրաստան կամ Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանել և հակառակը»։

Իսկ այս ամենի արդյունքում, փոխնախարարի խոսքով, կշահի ոչ միայն երկիրը, այլև անհատ սպառողները, քանի որ Հայկ Հարությունյանի կանխատեսմամբ, էլեկտրաէներգիայի սակագինն առաջիկա տարիներին կնվազի:

Ինչ վերաբերում է մեր երկրի տնտեսական հնարավորություններին, Վահե Դավթյանի խոսքով`Հայաստանի էներգետիկ համակարգն ի սկզբանե կառուցվել է հենց այդ հաշվարկով, ուստի ճիշտ կառավարման դեպքում կարող է տարածաշրջանային տարանցիկ երկիր լինել:

«Երբ 1960-70-ական թվականներին նախագծվում էր մեր էներգետիկ համակարգը, ենթադրվում էր, որ մենք մինչև Իրաք և Սիրիա կարող ենք էլեկտրաէներգիա արտահանել: Այսինքն՝ տեխնիկապես այդ հնարավորությունները կան, ֆինանսապես ևս կան, քանի որ շահագրգիռ կողմ է հանդիսանում Ռուսաստանը, մնում է քաղաքական բաղադրիչը»,- ասաց փորձագետը:

Իսկ ինչ վերաբերում է այս ծրագրի արդյունքում սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը, ի տարբերություն պետական պաշտոնյանի, անհատ փորձագետն այս հարցում այնքան էլ լավատես չէ: Նրա խոսքով` եթե ծրագիրն իրականացվի բարտերային սկզբունքով՝ գազ էլեկտրաէներգիայի դիմաց, ապա հայաստանցի շարքային սպառողի համար էլեկտրաէներգիան կշարունակի թանկ մնալ և թանկանալ:

Լրահոս
0