00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բերբերյան. Հայաստանը բերքի մի հսկա խմբաքանակ կորցրել է

© Sputnik / Asatur YesayantsОвощи и зелень
Овощи и зелень - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը լրագրողներին հայտնեց, որ պաշտոնական տվյալներով` այս տարվա մթերված ու արտահանված բերքի ցուցանիշները գերազանցել են նախորդ տարվանը: Ոլորտի մասնագետը, սակայն, հիշեցրեց. «Ճտերն աշնան են հաշվում»:

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը հայտարարեց, որ այս տարվա պտուղ-բանջարեղենի մթերման պահանջարկը կազմել է 71 282 տոննա, ինչը շուրջ 34 հազար տոննայով կամ 35 տոկոսով ավելի է նախորդ տարի մթերված բերքից:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը, սակայն, պետական պաշտոնյայի լավատեսությունը չի կիսում: Ըստ նրա` այս տարվա բոստանային կուլտուրաների բերքն իրականում կրկնակի պակաս է նախորդ տարվանից:

«Լոլիկի բերքահավաքը նոր է սկսվում, բայց գինը տեղից չի շարժվում, ուստի ասել, որ մենք լոլիկի ռեկորդային բերք ունենք, իհարկե, ճիշտ չէ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բերբերյանը ` գյուղնախարարությանը խորհուրդ տալով ժամանակից շուտ պատասխանատու հայտարարություններ չանել, նաև հիշեցրեց. «ճտերն աշնանն են հաշվում»:

«Որևէ խնդիր չունենք այսօր շտապելու և բերքահավաքը դեռ չավարտված` հայտարարելու, թե մենք անսահմանափակ լոլիկ կարող ենք մթերել, այն դեպքում, երբ դաշտերում ունենք խղճուկ վիճակ»,- ասաց Բերբերյանը` հիշեցնելով, որ տարվա ընթացքում տեղացած կարկուտների հետևանքով հանրապետության մի շարք գյուղեր ընդհանրապես զրկվել են բերքից:

Բերբերյանը նաև հիշեցրեց, որ գյուղացին դեռևս չի ստացել նախորդ տարվա բերքի մթերման դիմաց խոստացված գումարը: Վերամշակող ընկերությունների` գյուղացիներին ունեցած պարտքերի մասին պաշտոնական տվյալները ևս, նրա խոսքով, մի քանի անգամ ցածր են իրենց ունեցած տվյալներից:

Армянские помидоры - Sputnik Արմենիա
Հայկական լոլիկը Ռուսաստանում կասկածելի են համարել

Ինչ վերաբերում է արտահանման ցուցանիշներին, փոխնախարար Ռոբերտ Մակարյանի խոսքով, 2016 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 85 326 տոննա պտուղ-բանջարեղեն` 2015 թվականի նույն ժամանակահատվածում արտահանված 49 827 տոննայի փոխարեն: Բերբերյանն այս ցուցանիշին ևս թերահավատորեն է վերաբերվում, քանի որ այս տարի Վերին Լարսի ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից դուրս եկած բերքի մեծ մասը տեղ չի հասել: 

«Պատկերացրեք` բերքի մի հսկա խմբաքանակ մենք կորցրել ենք, բայց դրա մասին այսօր չեն խոսում»,- ասաց Բերբերյանը։

Նրա խոսքով` բերքի ստացման, մթերման ու արտահանման իրական ցուցանիշներն իր ղեկավարած հասարակական կազմակերպությունը կամփոփի և կներկայացնի միայն աշնանը` խաղողի, լոլիկի և ցորենի բերքահավաքի ավարտից հետո:

Լրահոս
0