00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Հայկ Գաբրիելյան
Սկզբնական փուլում մեզ դիմում էին ամուսնական դավաճանության կամ կողակցին հետևելու հարցերով.Գաբրիելյան
11:40
19 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործարար. Չենք հավատում, որ սնանկացումից հետո «Նաիրիտը» կառողջանա

Բաժանորդագրվել
Կառավարությունը չի ցանկանում վերագործարկել «Նաիրիտը»: Համոզված են գործարանը վերագործարկել ցանկացող գործարարները: Իսկ կառավարության նախաձեռնած սնանկացումը ոչ թե կփրկի գործարանը, այլ վերջնականապես կկործանի:

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. «Նաիրիտի» սնանկացումը ոչ թե կփրկի գործարանը, այլ վերաջնականապես կկործանի: Ի պատասխան կառավարության ղեկավար-նախարարի երեկվա հայտարարության, հայտարարում են համակարգող խմբի անդամներն ու պոտենցյալ ներդրողները:

«Սնանկության գործընացը «Նաիրիտը» թաղելու գործընթաց էր: Մենք չենք հավատում, որ սնանկացումից հետո «Նաիրիտը» կառողջանա»,- լրագրողների հետ ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարեց Սլովակիայում գրանցված «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը, որը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել ու վերագործարկել գործարանը:

Աշոտ Գրիգորյանը հայտարարում է, որ պատրաստ է 20 մլն եվրո ներդրում կատարել՝ գործարանի ացետիլենային հոսքագիծն արդիականացնելու և վերագործարկելու համար: Ավելի ուշ ևս 100-150 մլն եվրոյով կվերագործարկվի բութադիենային արտադրամասը:

Գործարանի վերազինման ու արդիականացման աշխատանքները կատարելու համար Աշոտ Գրիգորյանի ղեկավարած հոլդինգն արդեն իսկ պայմանավորվածություն ունի այդ բնագավառում փորձառություն ունեցող բուլղարական ХЕМ-АД ընկերության հետ, որի ղեկավարներն այսօր ևս մասնակցում էին տեսակապին և հաստատեցին, որ պատրաստ են, ՀՀ կառավարության համաձայնությունն ստանալուց հետո, սկսել աշխատանքները:

Ներդրումային ծրագիրն Աշոտ Գրիգորյանը 2 ամիս առաջ է ներկայացրել ՀՀ կառավարությանը, բայց որևէ պատասխան չի ստացել:

Завод Наирит - Sputnik Արմենիա
Սնանկացումը «Նաիրիտի» առողջացման քայլերից մեկն է

«Ստացել ենք բանավոր պատասխան, որ տենդերն անցկացնելու է ոչ թե էներգետիկայի նախարարությունը, այլ տնտեսական զագացման և ներդրումների նախարարությունը: Բայց այս նախարարությունն էլ մեզ ասում է, թե՝ գիտեք, մենք չենք կարող մրցույթն անցկացնել, քանի որ դրա մասնագիտական ապահովումը կարող է անել միայն էներգետիկայի նախարարությունը»,- ասաց Աշոտ Գրիգորյանը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ պատրաստվում են մրցույթի մասնակցության հայտը ուղարկել կառավարություն և պարզել, թե ի վերջո ո՞ր նախարարությունն այն կընդունի:

«Այս խաղերը մինչև ընտրությունները «Նաիրիտի» հարցը ձգձգելու համար են, հետո եթե կընտրվեն, կխափանեն, եթե իշխանափոխություն լինի «Նաիրիտը» կաշխատի»- կարծում է Աշոտ Գրիգորյանը:

Իսկ կառավարության այն հայտարարություններին թե «Նաիրիտը» միշտ վնասով է աշխատել, գործարանի նախկին տնօրենը հռետորական հարցով է արձագանքում.«Տիգրան Սարգսյանն իր եղբորը նշանակել էր փոխտնօրեն, ինքներդ մտածեք, հնարավո՞ր է վարչապետը իր եղբորը տնօրեն նշանակեր մի գործարանում, որը վնասով էր աշխատելու:

Завод Наирит - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանին կեղծ թվեր են ներկայացրել «Նաիրիտի» վերաբերյալ

«Գործարանն աշխատել է պլյուսով, թալանել են գործարանը, այնուհետև վարկեր են վեցրել և դրանք էլ թալանել»,- ասաց նախկին տնօրենն ու հավելեց, որ վնասով աշխատող գործարանի նոր տերերն իրենց հարազատներին ընդունել են ղեկավար աշխատանքի ու աստղաբաշխական աշխատավարձեր վճարել նրանց:

Աշոտ Գրիգորյանը համոզված է՝ գործարանը միտումնավոր է տարվել սնանկացման` տեղի ունեցած թալանը կոծկելու համար:

Ի դեպ, հունվարի առաջին կեսին նախատեսվում է Սլովակիայի էկոնոմիկայի նախարարի և «Նաիրիտում» ներդրումներ կատարել ցանկացող գործարարների այցը Հայաստան: Իսկ հունվարի 20-ին նախանշված է «Նաիրիտի» վերագործարկման մրցույթը:

Լրահոս
0