07:37 26 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

© Sputnik/ Р. Мангасарян
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
13 0 0

Այս տարվա սեպտեմբերի 20-ից հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման նպատակով էներգացանցից դուրս բերված Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դեկտեմբերի 14-ից վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այս մասին հայտնում են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի բաժնից։

Նախարարության տեղեկացմամբ՝ կանգառի ընթացքում պլանային նորոգման և վերալիցքավորմանը զուգահեռ, ինչպես և նախատեսվում էր, իրականացվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելուն ուղղված առաջին փուլի ծրագրով պլանավորված միջոցառումները։ Կատարվել է էներգաբլոկի համակարգերի, սարքավորումների, կոնստրուկցիաների համալիր ուսումնասիրություն։

 

Գլխավոր թեմաներ