11:34 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Իրան գործակցություն (83)
3710

Հայաստան - Իրան երկաթուղու հարցն օրակարգում է: Կառավարությունում սպասում են ներդրող ընկերության հետ հանդիպմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. ՀՀ Տրանսպորտի նախարարությունում նախատեսում են առաջիկայում հանդիպել Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության պարտավորությունը ստանձնած «Ռոսիա ՖԶԷ» ընկերության ղեկավարության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ չհստակեցնելով հանդիպման հնարավոր ժամկետները:

Վահան Մարտիրոսյանը հայտնեց միայն, որ շինարարական ծրագրի նախնական արժեքը 2013 թվականից հետո մնացել է անփոփոխ: Այն նախկինի պես հաշվարկվում է շուրջ 3,2 մլրդ դոլար:

Հիշեցնենք, Դուբայում գրանցված «Ռոսիա ՖԶԷ» ընկերության հետ ՀՀ կառավարությունը 2013 թվականին փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել, համաձայն որի, ընկերությունը պետք է հաշվարկեր և նախագծեր շինարարական ծրագիրը:

 

թեմա:
Հայաստան–Իրան գործակցություն (83)

Գլխավոր թեմաներ