14:30 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
ՀՀ ԱԷԿ

Երևանի «միջուկային ներուժը». Հայաստանի ինչի՞ն է պետք ռուսական ատոմը

© Sputnik/ Р. Мангасарян
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
95 0 0

«Ռոսատոմ» պետական կորպորացիան կարծում է, որ Հայաստանի հետ ոչ էներգետիկ նպատակներով ատոմային տեխնոլոգիաների օգտագործման համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և Հայաստանի գործընկերությունը կբարելավի կյանքի որակը երկու երկրներում էլ, ասել է «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ընկերության փոխտնօրեն Վլադիմիր Գորնը ոչ էներգետիկ նպատակներով ատոմային տեխնոլոգիաների օգտագործման մասին սեմինարի ժամանակ, որը տեղի էր ունեցել Երևանում` գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում։

Գորնը նշել է, որ ընկերությունն օգտագործում է ոչ էներգետիկ նպատակներով ատոմի ոլորտում կուտակած իր փորձը։

«Համոզված ենք, որ Հայաստանի հետ գործընկերությունն այդ ոլորտում կարող է փոխշահավետ լինել, և մեր երկրներում բարելավել կյանքի որակը», – ասել է Գորնը։

«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Վարդանյանն իր հերթին նշել է, որ այսօր Հայաստանում ատոմային տեխնոլոգիան միայն էներգետիկան է։

«Համոզված եմ, ճառագայթման տեխնոլոգիայի շնորհիվ պարենի և բժշկական նշանակության արտադրանքի մշակման բազմաֆունկցիոնալ կենտրոնների ստեղծումը, որի շինարարությամբ զբաղվում է «Ռոսատոմը», դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսական զարգացման և առողջապահության վրա», – ասել է Վարդանյանը։

Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Արարատյան դաշտավայրում, Երևանից 28 կմ դեպի արևմուտք: ՀԱԷԿ-ը երկու էներգաբլոկ ունի, որոնք կառուցվել են ВВЭР-440 տեսակի երկու սեյսմիկ ռեակտորների հիման վրա: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 22-ին, երկրորդը` 1980 թվականի հունվարի 5-ին:

Ներկա պահին աշխատում է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը, որը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերի 5-ին: Այն արտադրում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսը:

Հայաստանի կառավարության որոշման համաձայն` 2015 թվականին մեկնարկել են կայանի ծառայության ժամկետի երկարացման աշխատանքները։

Գլխավոր թեմաներ