00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում խմելն ու զբոսնելը կհեշտանա. ռեստորաններին և զբոսաշրջային բյուրոներին էլ «չեն ճնշի»

Բաժանորդագրվել
Ռեստորաններին թույլ կտան ԱԱՀ և եկամտահարկ չվճարել, իսկ օտարերկրյա զբոսաշրջիկների ուղեգրերի վրա ԱԱՀ չեն ավելացնի։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում ռեստորանների և զբոսաշրջային բյուրոների համար հարկերը կթեթևացնեն։ Հարկային օրենսգրքում նման փոփոխություններ կատարելու օրինագիծը կքննարկվի ԱԺ–ում, դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստի ընթացքում։

ԱԱՀ չի գանձվի օտարերկրյա քաղաքացիներին վաճառվող զբոսաշրջային փաթեթներից։ Ներքին և արտասահմանյան ուղեգրերի համար ԱԱՀ–ն կպահպանվի։

Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
Երևանի կենացը. ի՞նչն է Հայաստանում գերել եվրոպացի գրողին

Նման «դյուրամարս» ռեժիմ առաջարկեցին նաև ռեստորանների համար։ Այժմ նրանք ֆիքսված գումարներ են վճարում (քմ–ի հաշվարկով), իսկ խոշոր համալիրները (600 քմ–ից ավել)` եկամտահարկ և ԱԱՀ։ 2018 թվականից ուզում էին գումարեին նաև 100 քմ ավել տարածք ունեցող ռեստորանները։ Այդպես էլ անելու են։ Սակայն ոչ թե հունվարից, այլ հուլիսից։ Երկրորդ` դրանցից ԱԱՀ չեն գանձելու։ 100 քմ–ից ավել տարածք զբաղեցնող ռեստորանները հասարակ հարկ են վճարելու շրջանառությունից։ Նույնիսկ բրոնզե աշտարակներով, սյուներով և կիսաաստվածներով երեք հարկանի «ստամոքսի պալատները»։

Ճիշտ է` նրանց համար շրջանառության հարկը մի փոքր ավել կլինի` 10% (առևտրականների 5% փոխարեն)։ Իսկ հաշիվ ապրանքագրերի առկայության դեպքում հարկը հնարավոր կլինի կրճատել մինչև 6%։

Սակայն հենց փաստաթղթերի հարցում մի շարք ռեստորաններ խնդիրներ ունեն։ Չէ՞ որ միս, կարտոֆիլ կամ սմբուկ նրանք գյուղացուց են գնում։ Իսկ այդ դեպքում հաշիվ ապրանքագիր գրելը դժվար է` ոչ ոք չի համաձայնում։ Սակայն փաստաթղթի անհրաժեշտ ձև կառաջարկեն նաև այս դեպքում։

Նշենք, որ Հայաստանում 2017 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին 1 մլն 172 հազար զբոսաշրջիկ է ժամանել, 2016 թվականի նույն ժամանակահատվածի 969 հազարի համեմատ (միջազգային կանոնների համաձայն` զբոսաշրջիկ են համարվում երկիր ժամանակավոր ժամանած բոլոր այն անձինք, ովքեր վճարովի աշխատանքով չեն զբաղվում)։

Որպես կանոն, հյուրանոցներում նրանց միայն փոքր մասն է կայանում (հիմնականում հյուրընկալվում են բարեկամների մոտ)։ Սակայն դինամիկան փոխվում է նաև այս հարցում` 136,8 հազարի փոխարեն այս տարի հյուրանոցում համար է ամրագրել 201,7 հազար մարդ։

Լրահոս
0