00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծաղիկներ, բացիկներ, ֆուրշետներ. որքան են պետական մարմինները ծախսել բյուջեից մարտի 8–ին

© Sputnik / Asatur Yesayants8 Марта на улицах Ереванa
8 Марта на улицах Ереванa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առատաձեռնություն` հարկատուների գրպանից։ Sputnik Արմենիան պարզել է, թե պետական ու համայնքային պաշտոնյաները որքան գումար են ծախսել բյուջեից մարտի 8-ին հայ կանանց իրենց առատաձեռնությունը ցույց տալու համար։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Ուրիշի հաշվին, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, խմում են բոլորը։ Այս դեպքում` խմում են կանանց կենացը, բայց դարձյալ` ուրիշի հաշվին։

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն, օրինակ, մարտի 8-ի առիթով իր աշխատակից ու համաքաղաքացի կանանց համար ֆուրշետ–հյուրասիրություն է կազմակերպել, որի համար 350 000 դրամ է վճարել։ Բացի այդ, կանանց 270 000 դրամի ծաղիկներ ու 200 000 դրամի շնորհավորական բացիկներ է նվիրել։ Այս ամենն, իհարկե, ոչ համայնքապետի համեստ աշխատավարձի, այլ հարկատուների վճարումներից գոյացած քաղաքի բյուջեի հաշվին։

Церемония вручения музыкальной премии Золотой Граммофон - Sputnik Արմենիա
«Ազնիվ խոսք». ինչպես են հայտնի հայ տղամարդիկ շնորհավորել իրենց կանանց մարտի 8-ը

Այս մասին տեղեկանում ենք ֆինանսների նախարարության պետական գնումների armeps.am կայքից։ Այստեղ հրապարակված պայմանագրից երևում է, որ Մասիսի քաղաքապետարանի ու Մասիսի մշակույթի կենտրոնի միջև կնքված պայմանագրով, մարտի 8-ը Մասիսի բյուջեի վրա արժեցել է 900 000 դրամ։ Դրանից 30 000 դրամը` հրավիրատոմսերի, 50 000 դրամն էլ տոնական միջոցառման նկարահանման արժեքն է։

Բերդի քաղաքապետարանն ավելի համեստ է շնորհավորել քաղաքի կանանց։ Ա/Ձ Հասմիկ Արամյանի հետ կնքված գնման պայմանագրի համաձայն` քաղաքապետարանը 360 000 դրամի շրջանակներում 400 հատ 900–դրամանոց վարդ է գնել։

Արմավիրի համայնքապետարանն ավելի թանկ ծաղիկներ է գնել արմավիրցի կանանց համար։ Ճիշտ է` քաղաքապետից ծաղիկներ է ստացել միայն 90 կին, բայց ծաղկեփնջերը, դատելով արժեքից, բավական ճոխ են եղել։ Գնման պայմանագրի համաձայն` դրանցից 40–ը` 10 000, 50–ը` 20 000 դրամանոց ծաղկեփնջեր են եղել։ Ընդհանուր առմամբ` կանանց տոնն Արմավիրի հարկատուների գրպանին 1 400 000 դրամ է արժեցել։

Բայց ամենաառատաձեռնն այս առումով Երևանի քաղաքապետարանն է։ Քաղաքապետարանի աշխատակազմի ու «Է.Ֆ.Դ.» ՍՊԸ միջև կնքված գնման պայմանագրի համաձայն` տոնական տրամադրությունը Երևանի բյուջեին 17 մլն 160 հազար դրամ է արժեցել։ Այս գումարով քաղաքապետարանը 20 000 հատ հոլանդական վարդ է ձեռք բերել։ Դրանցից 10 000–ը Երևանի քաղաքապետի կողմից երևանցի կանանց են նվիրվել մարտի 8-ին, մնացած 10 000–ը` կնվիրվեն ապրիլի 7-ին։ Այսպիսով, փաստորեն, կանանց տոներից յուրաքանչյուրը երևանցի հարկատուների գրպանին 8.5 մլն–ական դրամ են արժեցել։

Մարտի 8–ը Երևանի փողոցներում - Sputnik Արմենիա
Կանանց միջազգային օրը երևանյան համայնապատկերում` սեր, ծաղիկներ, ժպիտ. լուսանկարներ

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ տոնական միջոցառումների բոլոր ծախսերը նախապես հաշվարկվում են Երևան քաղաքի ամեն տարվա բյուջեով։

Ի տարբերություն համայնքների, պետական կառույցներից քչերն են բացահայտել իրենց մարտիության նվերների գաղտնիքը։

Գնումների կայքում հրապարակված մի քանի համեստ պայմանագրերից կարելի է եզրակացնել, որ ՊՊԾ–ն տոնի առիթով 10 հատ 2000 դրամանոց ծաղկեփունջ է գնել 20 000 դրամի սահմաններում, Քաղծառայության խորհուրդը «Է.Ֆ.Դ.» ՍՊԸ–ից 260 000 դրամի ծաղիկներ է գնել։

Իսկ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը բավարարվել են միայն տոնական բացիկներով։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե 480 000–ով 800 հատ բացիկ է գնել, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը` 650 000 դրամով` 350 բացիկ, 1000 բլանկ, որից 300–ը` նախարարի, 700-ը` աշխատակազմի ղեկավարի անունով ու ևս 25 նոթատետր։

Պետական ու համայնքային մյուս մարմիններն իրենց մարտիության գնումները չեն հրապարակել։ Իսկ Ֆինանսների նախարարությունից մեզ հետաքրքրող հարցին պատասխանեցին, որ «նախարարությունը նշված ձևաչափով տեղեկատվություն չի հավաքագրում» և խորհուրդ տվեցին ինքնուրույն փնտրել գնումների էլեկտրոնային համակարգում։

Լրահոս
0