23:38 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Արծվիկ Մինասյան

Տնտեսական աճը գերազանցել է նախորդ տարիները. Արծվիկ Մինասյանը թվերով է ապացուցում ասածը

© Sputnik / Asatur Yesayants
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
147 0 0

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը` ներկայացնելով նաև վերջին ամիսների տնտեսական հիմնական ցուցանիշները։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. 2018թ-ի առաջին 7 ամիսների տնտեսական աճն ամենաբարձրն է վերջին տարիների ընթացքում` 8.3 տոկոս։ Այսօր ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը` այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

Ընդ որում, արդյունաբերության աճի ցուցանիշը կազմել է 4.3, գյուղատնտեսությանը` 4.6 շինարարությանը` 10.4, առևտրինը` 8.9 տոկոսով և ծառայությունների աճը, որն ամենամեծն է եղել այս տարվա ընթացքում` 18.7%-ով։

Այս տարի մեծապես կրճատվել է հանքարդյունաբերության ցուցանիշը։ Իսկ արտահանման ցուցանիշը, որ 4.4 տոկոսի միջակայքում է նախարարին չի բավարարում։

«Հիմնական ապրանքների խմբում ներառված են թարմ և վերամշակված միրգ-բանջարեղենը, ձուկը, միսը, ծաղիկները»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Ավելի բարդ տեխնոլոգիական մշակում պահանջող ապրանքների`դեղագործական ապրանքների, պատվաստանյութերի, օպտիկական մանրաթելերի, սարքավորումների արտահանման ներկա ցուցանիշը կառավարությանը չի գոհացնում։ Մինասյանը նշեց, որ այս ապրանքների արտադրությունն ու արտահանումը խթանելը կառավարության թիրախում է։

Ինչ վերաբերում է արտահանման աշխարհագրությանը, Մինասյանը նշեց, որ առաջին տեղում Ռուսաստանն է, որին բաժին է ընկնում արտահանման 25 տոկոսը։ Դրան հաջորդում են Շվեյցարիան`14 տոկոսով, Բուլղարիան`10.5, Գերմանիան`6.8, Իրաքը` 5.3 տոկոսով։

Ներմուծման պարագայում ևս առաջատարը Ռուսաստանն է։ Այս երկրից է Հայաստան գալիս ներմուծվող ապրանքների 28.6 տոկոսը, Չինաստանից` 7.3 տոկոսը, Վրաստանից`7.2, Գերմանիայից` 5.3, Իրանից` 4.7 տոկոսը։

Նախարարն անդրադարձավ նաև ներդրումների խնդրին` պարզաբանելով, թե ինչպես է ստացվում, որ այս տարվա ընթացքում կատարված ներդրումները «մինուս» ցուցանիշով են հաշվարկվել։

«Ներդրման այս ցուցանիշի ձևավորմանն ընդհանրապես մասնակցում են 2 հիմնական աղբյուրներ։ Մեկը օտարերկրյա ներդրումներն են, մյուսը` ներքին ներդրումները։ Եվ երբ ներկայացվում է ներդրումների ցուցանիշը, մենք պետք է անպայման հաշվի առնենք, որ խոսքը ընդհանրապես ֆինանսական հոսքերի մասին է` որքան ֆինանս է մտել Հայաստան ու որքան է Հայաստանից դուրս եկել։ Եվ շատ հաճախ մեր կառավարությունները քննադատվում են դրա համար։ Կարծում եմ` արդար չէ, երբ ամբողջությամբ չենք ուսումնասիրում և քննադատում ենք»,- լրագրողներին ասաց Արծվիկ Մինասյանը։

Այսպես, նախարարի խոսքով, այն, որ հունվար-հունիսին ներդրումների ցուցանիշը կազմել է —53.1 մլն ԱՄՆ դոլար, պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ նույն ժամանակահատվածում Հայաստանից դուրս եկած գումարը շատ ավելին է եղել։ Ըստ Մինասյանի` այդ գումարը կարող էր ուղղված լինել արտաքին պարտքի մարմանը կամ նախկինում ստանձնած այլ պարտավորությունների կատարմանը։

Իսկ արդեն ուղղակի ներդրումների ծավալը, Մինասյանի խոսքով, այս տարվա առաջին 7 ամիսներին կազմել է 81.3 մլն դոլար։

Իսկ փոխանցումների վիճակագրությունը հետևյալն է. Ջերսիից` 42.8 մլն ԱՄՆ դոլար, Կանադայից` 9.5, Միացյալ Թագավորությունից` 4.1, ԱՄՆ-ից` 2.5, ԱՄԷ-ից` 2 մլն ԱՄՆ դոլար։

Գումարները հիմնականում ուղղվել են մշակող արդյունաբերությանը, առևտրին ու շինարարությանը։

Ըստ թեմայի

Ոսկանյան. «ԱՄՆ պատժամիջոցները որոշակիորեն կազդեն նաև ՀՀ-ԻԻՀ տնտեսական հատվածի վրա»
«Շան գլուխը» թաքնված է քաղաքականության մեջ. ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի տնտեսությունում
Փաշինյանի կառավարությունը դեռ չի պատասխանել ամենակարևոր հարցին․ տնտեսագետ
Ո՞րն է նոր կառավարության տնտեսական քաղաքականությունը. պարզաբանում է վարչապետը
թեգերը:
Արծվիկ Մինասյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ