00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում 3 ընկերություն ներդրումներ կստանան. ԵԶԲ–ի ղեկավարը բացահայտեց մանրամասները

Բաժանորդագրվել
Հայաստանում վարկերի ընդհանուր ծավալը 300 մլն դոլարի կհասնի։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Եվրասիական զարգացման բանկի ներդրումները կտրամադրվեն Հայաստանի երեք խոշոր ընկերության. «Հայաստանի էլցանցերը» կստանան մինչև 100 մլն դոլար, «Սպայկան»` մինչև 70 մլն, Ucom-ը` մինչև 100 մլն։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Ղազախստանից, տարածաշրջանային ԶԼՄ-ների վեհաժողովի ժամանակ այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը։

Նա նշեց, որ ԵԶԲ-ն փոքր և միջին բիզնեսը ֆինանսավորում է հայկական բանկային համակարգի միջոցով։

«Հայաստանի բանկային համակարգը հիանալի վիճակում է, բանկերն առողջացել են», — կարծում է Բելյանինովը։

Բացի այդ, այժմ բանկը ծրագրում է հայկական երեք ընկերությունների խոշոր նախագծերի համար ֆինանսավորում հատկացնել։ Առաջին նախագիծը կապված է Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրում անելու հետ («Հայաստանի էլցանցեր» ընկերություն)։ Վերջնական որոշումը, ինչպես նշեց Բելյանինովը, կկայացվի ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ, որից հետո կսկսվի ֆինանսավորման գործընթացը։

Генеральный секретарь Ассамблеи народов Евразии Андрей Бельянинов - Sputnik Արմենիա
ԵԶԲ–ն Հայաստանում ներդրումները կհասցնի 300 միլիոն դոլարի

Հիշեցնենք, որ ԵԶԲ-ն և «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ն 2017 թվականի հոկտեմբերի 31-ին Մոսկվայում համաձայնագիր էին ստորագրել։ Այդ փաստաթղթով «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրերի մասնակի ֆինանսավորում է (100 մլն դոլար) նախատեսվում։

Բացի այդ, ԵԶԲ-ն ծրագրում է ներդրումներ իրականացնել Հայաստանի գյուղատնտեսությունում։ Գումար կհատկացվեն «Սպայկա» ընկերությանը, որը զբաղվում է մրգի և բանջարեղենի արտադրմամբ, վերամշակմամբ, տեղափոխմամբ և իրացմամբ։

Մեկ այլ նախագիծ էլ կապված է «Ucom» ընկերության հետ։

«Հայաստանում (ներդրումների) հանրագումարային ծավալը մոտ 240 մլն դոլար կկազմի։ Հայաստանի համար վատ ներդրում չէ», — համոզված է Բելյանինովը։

Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նա նշեց, որ բոլոր նախագծերը պատրաստ են, գրավի հետ կապված հարցեր կային։

«Կարծում եմ, որ մինչև տարեվերջ երկու նախագծերի դեպքում կսկսենք ֆինանսավորման առաջին փուլը։ Կես տարվա ընթացքում փուլ առ փուլ կֆինանսավորենք բոլոր երեք նախագծերը», — ասաց Բելյանինովը։

Ավելի վաղ ԵԶԲ վարչության նախագահն ասել էր, որ բանկը մտադիր է Հայաստանում ներդրումային պորտֆելը 60 մլն դոլարից 300 մլն դոլարի հասցնել։

ԵԶԲ-ն միջազգային ֆինանսային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից։ Այն նպաստում է մասնակից երկրների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրի ու տնտեսական կապերի ընդլայնմանը: ԵԶԲ-ի անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Լրահոս
0