00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունն առաջարկում է ավելացնել «մաքուր» աշխատավարձերը. ո՞վ կշահի դրանից

© Pixabay / 3dman_eu / ATMБанкомат
Банкомат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետն առաջարկում է կրճատել հարկերը, բայց ավելացնել բյուջետային վճարումները: Ընդդիմությունը բյուջեն ավելացնելուն դեմ չէ, բայց չի շտապում մեկնաբանել Փաշինյանի առաջարկները:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետն առաջարկում է կրճատել հարկերը, բայց ավելացնել բյուջետային վճարումները: Ընդդիմությունը բյուջեն ավելացնելուն դեմ չէ, բայց չի շտապում մեկնաբանել Փաշինյանի առաջարկները:

Руководитель Центра инновационных и институциональных исследований Армянского государственного экономического университета Атом Маргарян - Sputnik Արմենիա
Մարգարյան. «Եկամտային հարկի տոկոսադրույքի իջեցումը այլընտրանք չունի»

Համաշխարհային բանկի գնահատականներով, Հայաստանում աշխատավարձերի 20-25%-ը ստվերում է: Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի համոզմամբ, այս գնահատականը խիստ համեստ է, իրականում ստվերը շատ ավելի մեծ է:

«Գործատուները շատ դեպքերում շահագրգռված են, որպեսզի իրենց հաշվետվություններում մարդկանց աշխատավարձերը չգրանցեն: Այդ գումարները գրանցվում են որպես շահույթ, քանի որ շահույթից ավելի քիչ հարկ է գանձվում: Դրանից հետո աշխատավարձերը գործատուն տալիս է ծրարով՝ առձեռն,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը ՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկամտահարակի մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու առաջարկին:

Սեպտեմբերի 6-ին ֆեյսբուքի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն առաջարկեց եկամտահարկի փոփոխման երկու տարբերակ՝ գործող եռամակարդակ սանդղակից անցում անել երկմակարդակի կամ բոլոր աշխատավարձերի համար սահմանել մեկ հարկադրույք:

Այսպես՝ եթե ներկայում մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարում են 23 տոկոս եկամտահարկ, 150 հազարից 2 միլիոն դրամ ստացողները՝ 28, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները՝ 36, ապա վարչապետն առաջարկեց մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը դարձնել 20, 250 հազարից ավելի ստացողների համար՝ 25 տոկոսով: Իսկ երկրորդ տարբերակով առաջարկվում է բոլորին, անկախ աշխատավարձի չափից, հարկել համահավասար սկզբունքով՝ աշխատավարձի 23 տոկոսի չափով:

Айк Марутян и Никол Пашинян на митинге (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մետրոյի նոր կայարան, գիշերն աշխատող տրանսպորտ... էլ ի՞նչ են խոստանում ՔՊ թեկնածուները

Առաջարկվող փոփոխությունները, տնտեսագետ Ատոմ մարգարյանի համոզմամբ, թեև ենթադրում են հարկերի կրճատում, բայց պետական բյուջեի համար ոչ թե լրացուցիչ բեռ կառաջացնեն, այլ հակառակը՝ կավելացնեն մուտքերը:

«Երբ որ մենք իջեցնում ենք ընդհանուր հարկային բեռը՝ հարկային բազան, ինչպես նաև՝ հարկ վճարողներն ու հարկային վճարումներն ավելանում են: Դրանից, փաստորեն, բյուջեն շահում է, բյուջետային եկամուտներն ավելանում են»,- ասաց Մարգարյանը՝ հիշեցնելով, որ նախորդ կառավարությունը ևս բյուջետային մուտքերն ավելացնելու նպատակով հունվարի 1-ից եկամտահարկի նոր համակարգ առաջարկեց, բայց իրավիճակը ոչ միայն չբարելավվեց, այլև հակառակը՝ ավելի վատացավ:

«Դա անզեն աչքով էլ տեսանելի է և ընդհանրապես՝ վերջին տարիներին, եթե ուսումնասիրում ենք ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշների մեջ աշխատավարձերի տեսակարար կշռի դինամիկան, մենք տեսնում ենք, որ այն տարեցտարի նվազել է, այսինքն՝ աշխատավարձերը մղվել են ստվեր»,- ասաց նա:

Ընդդիմությունը չի շտապում գնահատականներ տալ վարչապետի առաջարկին: ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան առաջարկեց սպասել մինչև խորհրդարանը կառավարությունից կստանա օրենսդրական նախաձեռնությունը:

«Քանի դեռ չունենք վերջնական տարբերակ և քանի դեռ վերջնական տարբերակը չի ուսումնասիրվել, շատ դժվար կլինի եզրակացություններ անելը: Երբ ԱԺ-ը կստանա վերջնական տարբերակն, այն ժամանակ քննարկումը կլինի առավել արդյունավետ»,- ասաց Մինասյանը:

Депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Մենք արդեն բանակցություններ ենք վարում»․ Զոհրաբյանը կլուծի՞ Երևանի տրանսպորտի խնդիրը

Իսկ, քանի դեռ հայտնի չէ, թե վարչապետի նշած տարբերակներից որը կընտրվի ու փոփոխությունների ինչ առաջարկ կներկայացվի ԱԺ-ին, Հանրապետական պատգամավորը ժամանակից շուտ անիմաստ է համարում հարց քննարկելը:

Սեպտեմբերի 6-ին ֆեյսբուքի ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց, որ ինքը համահարթեցման տարբերակի կողմնակիցն է, որով առաջարկվում է եկամտահարկը բոլոր աշխատողների ու բոլոր աշխատավարձերի համար սահմանել 23%:

Այդուհանդերձ, վարչապետը նշեց, որ եկամտահարկի փոփոխության բոլոր սցենարները դեռ կքննարկվեն հանրության հետ, կլինեն հանրային լսումներ, և չբացառեց, որ դրանց արդյունքում կընտրվի այլ՝ երրորդ տարբերակ: Իսկ եթե ի վերջո ընդունվի իր առաջարկած 23%-ի տարբերակը, վարչապետը խոստացավ, որ կառավարությունը կփորձի տարեցտարի այդ նվազեցնել՝ հինգ տարում հասցնելով 20%-ի։

Լրահոս
0