09:32 23 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Նիկոլ Փաշինյանը` Փարիզում

Փաշինյանը խոսել է «Լիդիան Ինթերնեյշնլի» ղեկավարների հետ

© Photo: official site of the PM of RA
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (433)
453 0 0

Փարիզում վարչապետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ջրային պաշարներին սպառնացող վտանգը։ Նա հանդիպել է Ամուլսարի հանքավայրի շահագործողներին։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հանդիպել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության առաջնահերթությունն ու կարևորությունը: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ամուլսարի հանքավայրի հարցում «Լիդիան Ինթերնեյշնլի» և հասարակության, մասնավորապես՝ ազդակիր համայնքների շարունակական երկխոսությունը:

Հիշեցնենք` Հայաստանում իշխանափոխությունից հետո «Լիդիան Արմենիայի» ու բնապահպանների վեճը հանգուցալուծելու նպատակով ՀՀ նոր կառավարությունը` Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ուսումնասիրություն սկսեց պարզելու, թե կողմերից որն է ճիշտ ու ում փաստարկներն են իրական։

«Լիդիան Արմենիայի» բաժնետեր Lydian International-ի տնօրեն Ժոաո Կարելոն հայտարարել էր, որ բնապահպանների փակած ճանապարհների ու չաշխատելու հետևանքով ընկերությունն օրական 500 000 դրամի վնաս է կրում։

Ավելի ուշ` հուլիսի 20-ին, ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու փաստով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով հանքի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները:

ՔԿ–ի հայտարարության համաձայն` «Գեոթիմ» ՓԲԸ–ն, որը հետագայում վերանվանվել է «Լիդիան Արմենիա», ՀՀ բնապհպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ–ից 2016թ. ապրիլի 29-ին ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն և հանքի շահագործման իրավունք:

«Լիդիան Արմենիան» Հայաստանում գրանցվել է 2005թ–ին։ Գործունեության ընթացքում 400 ԱՄՆ դոլարի ներդրում է իրականացրել, որից 320–ը` 2017-18թթ.–ին։ Եվս 100 մլն դոլար ընկերությունը խոստացել էր ներդնել մինչև 2018թ.–ի վերջը։

2016թ.–ին «Լիդիան Արմենիան» Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 174-րդն էր, 2017թ.–ի առաջին եռամսյակում` 64-րդը, 2017թ.–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին` 19-րդը։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (433)

Ըստ թեմայի

Ամուլսարի հարցի վերջնական լուծումը կտա միջազգային փորձաքննությունը
Փոքր ՀԷԿ-երը, Ամուլսարը, Սևանից ջրառն ու անտառահատումները. բնապահպանական մտահոգություններ
Եվ կրկին Ամուլսարը. Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել
Քաջարանցիները, Ջերմուկի «Օձի աչքն» ու Ամուլսարը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ