00:04 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Հայկական ԱԷԿ

Կարճ ժամկետներում «Ռոսատոմը» կիրականացնի ատոմային էներգաբլոկի արդիականացում. Լիխաչյով

© Sputnik / Р. Мангасарян
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
81 0 0

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հայաստանի ատոմային ոլորտի համար կադրերի պատրաստման, ինչպես նաև հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնական նախագծի՝ Հայկական ԱԷԿ֊ի շահագործման ժամկետը երկարացնելու ընթացքն է քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հետ։

Այս մասին տեղեկացնում են «Ռոսատոմի» մամուլի ծառայությունից։

«Հայ մասնագետների հետ համատեղ Մեծամորում մենք կառուցել ենք ատոմակայան և ավելի քան 30 տարի աջակցում ենք այն շահագործելուն։ Այսօր մեր փոխգործակցության հիմքն է Հայաստանի ռազմավարական օբյեկտի՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացումը։ Հասկանալով երկրի համար ատոմակայանի կարևոր դերը` «Ռոսատոմ» պետական կորպորացիան նախագծին առաջնային նշանակություն է տալիս և ներդնում իր կիրառական ամբողջ փորձը։ Աննախադեպ կարճ ժամկետներում «Ռոսատոմը» իրականացնում է ատոմային էներգաբլոկի լայնածավալ արդիականացում»,-հայտարարել է Ալեքսեյ Լիխաչյովը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հայաստանի ատոմային ոլորտի համար կադրերի պատրաստման, ինչպես նաև հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր, պայմանավորվել են ուժեղացնել փոխգործակցությունը Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգետիկայի հանրայնացման և հանրային հանդուրժողականության ձևավորման հարցերում։

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան գլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություններ և կազմակերպություններ, այդ թվում Ռուսաստանի ատոմային ոլորտի բոլոր քաղաքացիական ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ և  աշխարհի միակ ատոմային նավատորմը:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական  ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի  մատակարարումը։ Երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական և կրթական համատեղ նախագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կադրերի  պատրաստումը։

Ըստ թեմայի

Ի՞նչ պիտի անեն ԱԷԿ–ն ու «Էլցանցերը», որպեսզի Հայաստանում էլեկտրաէներգիան էժանանա
Հայկական ԱԷԿ–ի հիմնանորոգումը կարող է ավելի երկար ժամանակ պահանջել
ԱԷԿ–ի շահագործման հայկական փորձը եզակի է. նախարարի խորհրդական
Ե՞րբ է փակվելու Մեծամորի ԱԷԿ–ը. եվրոպացիները պարզապես ուզում են իմանալ
2018 թվականին ԱԷԿ–ը կվերանորոգվի. դրությունը պիտի փրկեն գետերը, եթե վարարեն
թեգերը:
Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ