04:20 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
ՀՀ-ի և Գերմանական զարգացման բանկի (KfW) միջև ստորագրվեց «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը. 30 նոյեմբերի 2018 թ., Երևան

Հայաստանի պարտքը կավելանա կես միլիարդ դոլարով

© Photo / official site of the Prime minister of RA
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
120601

Արտաքին պարտքը շարունակելու է աճել։ Կառավարությունը հույս ունի, որ դրան զուգահեռ կաճի նաև տնտեսությունը, և պարտքը չի գերազանցի ՀՆԱ–ի 50 տոկոսը։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. 2019թ-ին Հայաստանի արտաքին պարտքը կավելանա 490 մլն դոլարով։ Այսպիսով, պետական պարտքը հաջորդ տարեվերջին կհատի 3,3 տրիլիոն դրամը՝ հասնելով ՀՆԱ-ի 49.8%-ի։ Այս մասին այսօր հայտարարեց ֆինանսների նախարարությունը՝ «2019թ-ի փոխառությունների ծրագիր»-ը ներկայացնելիս։

Ինչպես նշեց ՖՆ Պետպարտքի կառավարման վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը, նոր վարկերից ամենամեծը նախատեսվում է ստանալ Ռուսաստանի Դաշնությունից՝ 343 մլն դոլարի չափով, երկրորդ տեղում Ասիական զարգացման բանկն է՝ 53.1 մլն դոլարով, ապա Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը՝ 50.4 մլն դոլարով, Զարգացման միջազգային ընկերակցությունը ՝ 9.7, Եվրոպական ներդրումային բանկը՝ 9.4, Գերմանական բանկը՝ 7.5, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 7.3, Ֆրանսիան՝ 3.3, Եվրասիական զարգացման բանկը՝ 3, Գյուղզարգացման միջազգային հիմնադրամը՝ 2.8, ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման հիմնադրամը՝ 0.2 մլն դոլարով։

Միջոցառման ավարտին, լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ կառավարությունն արտաքին պարտքի ավելացման շուրջ հնարավոր քննադատություններից չի վախենում։

«Եթե մենք ունենք պետական բյուջե, որն ունի պակասուրդ, այդ պակասուրդի ֆինանսական աղբյուրը ո՞րն ենք պատկերացնում։ Փոխառու միջոցները»,– ասաց Ջանջուղազյանը։

Դիտարկմանը, թե քաղաքական գործիչները հայտարարում են, որ «օլիգարխներին լավ թափ տալով կարելի է այդքան գումար գտնել, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Ինչքան ուզում եք, լավ թափ տվեք, մենք չենք պատրաստվում հարկային միջոցներն օգտագործել պարտքը մարելու համար»։

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին պարտքն այսքանով չի սահմանափակվելու ու շարունակելու է աճել։ Միակ ելքն այն է, որ տնտեսությունն ավելի արագ աճի, քան արտաքին պարտքը։ 2019-ին կառավարության կանխատեսմամբ պարտք–ՀՆԱ ցուցանիշը չպիտի գերազանցի 50 տոկոսը։

թեգերը:
Ատոմ Ջանջուղազյան

Գլխավոր թեմաներ