13:19 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Ցորեն

Ինչպե՞ս ռուսական ցորենը Հայաստան հասցնել. ՌԴ հացահատիկային բույսերի մասնագետի բանաձևը

© Sputnik / Владимир Горовых
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
27420

Հայ մատակարարները վախենում են ռուբլով պայմանագիր կնքել ցորենի շուկայում։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ներքին կարիքների համար Հայաստանի սեփական ցորենը բավարարում է մոտավորապես 1/3-ի չափով, մնացածը հանրապետությունը ներկրում է։ Ընդ որում, տեղական ցորենը հիմնականում օգտագործվում է գյուղերում հաց թխելու և անասնաբուծության նպատակով։ Մնացած մասը` տարեկան շուրջ 300 հազար տոննան, Հայաստանը ներկրում է գերազանցապես Ռուսաստանից։

Որքա՞ն կարող է արժենալ բուն ցորենը, և արդյո՞ք հզորությունները բավարարում են նրա տեղափոխման համար։ Այս հարցերին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպած Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ պատասխանել է Ռուսաստանի հացահատիկային միության նախագահ Արկադի Զլոչևսկին։

Հիմա պարենային ցորենը բեռնաթափում են Ռուսաստանի նավահանգիստներում միջինը մեկ տոննայի դիմաց 240-250 դոլարով։ Դա զգալիորեն ավելի թանկ է, քան անցած տարի նույն ժամանակահատվածում։ Այն ժամանակ ցորենի գինը մեկ տոննայի դիմաց 200 դոլարից պակաս էր։

Թանկացման պատճառը հայտնի է. կտրուկ կրճատվել է բերքատվությունը։ 2018 թվականին, ընդհանուր առմամբ շուրջ 72 մլն տոննա ցորեն է հավաքվել, կամ 14 մլն պակաս, քան 2017 թվականին։

Պաշարների նվազմանը զուգահեռ, վերլուծաբանները գնաճ են կանխատեսում։ Այդ պատճառով այսօր գյուղացիները պահում են հացահատիկը, որպեսզի այն վաճառեն գարնանը, երբ գինն առավելագույնս կթանկանա։

Հացահատիկի գնի վրա կազդի նաև դոլարի դիմաց ռուբլու փոխարժեքը։ Եթե ռուբլին շարունակի ամրապնդել դիրքերը, ապա ցորեն ներկրողները ստիպված կլինեն կրկնակին վճարել։

Իսկ հարավային ուղղությամբ ցորենի գնի վրա ազդում է նաև սևծովյան նավահանգիստներում (որտեղից այն Հայաստան է գալիս) ցորենի բեռնաթափման բարձր գինը։ Այստեղ գներն ավելի բարձր են, քան Ռուսաստանում, քանի որ նավահանգիստային տերմինալներում մրցակցություն չկա։ Այնտեղ բեռնաթափման գինը 1.5-2 անգամ բարձր է համաշխարհային գներից։

«Սակայն հիմա այնտեղ նոր հզորություններ են կառուցվում։ Որքան տերմինալները շատ են, այդքան մրցակցությունը մեծ է և գները ցածր։ Բայց միևնույնն է, երկաթգծի խնդիրները դեռ չեն լուծվում։ Այստեղ դեռ թողունակությունը չի բավարարում, և հացահատիկներով շարժակազմերը բերքի սեզոնին երբեմն կանգնած են մնում», – նշեց Զլոչևսկին։

Կան նաև գործոններ, որոնք կարող են մեղմել գները։ Օրինակ` Հայաստան ներկրվող ցորենի գործարքները դոլարով են կնքվում և կախված են և՛ ռուբլու և՛ հայկական դրամի դիմաց դոլարի փոխարժեքի տատանումներից։ Ճիշտ է, ռուբլիով կնքվող պայմանագրերից հայ մատակարարները զգուշանում են` կրկին փոխարժեքի տատանման պատճառով։

«Ռուս մատակարարներին շահավետ է մատակարարումները իրականացնել և՛ դոլարով, և՛ ռուբլով։ Եթե ռուբլով վճարելու հնարավորություն կա, դա պետք է քննարկել։ Ռիսկերը կարելի է փակել հեջավորմամբ, պարզապես դրան դեռ չեն ընտելացել։ Այդ պատճառով ռուս արտահանողները հիմնականում դոլարով են վճարում», – պարզաբանեց Զլոչևսկին։

Հիշեցնենք` Հայաստանում վերջին տարիներին երկաթուղու փոխարեն ցորենն ավելի շատ սկսել են ներկրել ավտոտրանսպորտային միջոցներով (հատկապես Ռուսաստանի հարավային շրջաններից)։ Վրաստանի իշխանություններն ավելի վաղ մտադիր էին փակել իրենց տարածքով հացահատիկի և ալյուրի բեռնատարների տարանցումը։ Արգելը վերաբերում էր բոլոր երկրներից ներկրվող բեռնատարներին և Հայաստանի դեմ այն անմիջականորեն ուղղված չէր։ Վրաստանի գործընկերների հետ բանակցությունների արդյունքում, արգելքը դեռ հետաձգվել է։

Իր կողմից ՀԿԵ–ն համաձայնել է իջեցնել Վրաստանի սևծովյան նավահանգիստներից ցորենի մատակարարման գները։ Բոլոր այս գործոնները հաշվի առնելով` Հայաստանում ալյուրը դեռ չի թանկանա։

Ըստ թեմայի

Վրաստանը հայ փոխադրողների համար նվազեցրել է Փոթիից ցորեն տեղափոխելու սակագինը
Սահմանամերձ բնակավայրերի գյուղացիներն աջակցություն կստանան կառավարությունից
Հայ վարորդներին մխիթարել են վրացական սահմանին․ «հացահատիկային արգելքը» հետաձգվել է

Գլխավոր թեմաներ