02:01 19 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.78
  • GBP598.37
  • EUR534.35
  • RUB7.43
Բողոքի ակցիա. արխիվային լուսանկար

Հայաստանում փոքր բիզնեսի հաշվին նվազեցնում են հարուստների համար հարկը. փորձագետ

© Sputnik / Aram Nersesyan ,
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Փորձագետը կարծում է, որ գրավատներն ու արժույթի փոխանակման կետերը չպետք է տուժեն եկամտահարկի նվազեցումից։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայաստանի իշխանությունը հարուստների համար հարկը նվազեցնում է փոքր բիզնեսի հաշվին։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Հիմա իշխանությունն ուզում է հավասարեցնել եկամտահարկը, որ և՛ հարուստները, և՛ աղքատները աշխատավարձից 23% վճարեն։ Դրա փոխարեն բարձրանում են ալկոհոլի ու ծխախոտի ակցիզները, նաև ավելանում են գործունության որոշ տեսակների տուրքերը։

Գրավատների համար տուրքը տարեկան 100 հազար դրամից կհասնի 6 միլիոն դրամի, իսկ արժույթի փոխանակման կետերի համար` 50 հազար դրամից մինչև 3 միլիոնի։

«Այսպիսով, դրանցից շատերը պարզապես կփակվեն, ու այդ գործունեությունը կանցնի բանկերին։ Ընդհանուր առմամբ, պարզապես ուզում են բեռը դնել փոքր բիզնեսի ներկայացուցիչների վրա։ Միաժամանակ բարձր եկամուտ ունեցող մարդկանց եկամտահարկն իջեցնում են։ Սա շատ սխալ քաղաքականություն է», –ասաց Պարսյանը։

Նշենք, որ առաջարկվում է Հարկային օրենսգրքում նվազեցնել նաև բիզնեսի հարկը. եկամտահարկը 20–ից կհասնի 18%–ի։ Դրա նվազեցումը փոխհատուցելու համար առաջարկվում է սիգարետի, օղու ու գարեջրի ակցիզը բարձրացնել, գազավորված ըմպելիքների ակցիզ մտցնել նաև ավելացնել խաղատների,  գրավատների ու արժույթի փոխանակման կետերի տուրքերը։ Այս և այլ փոփոխություններն ուզում են գործածեն արդեն 2020 թվականից։

Ըստ թեմայի

Հարկի յուղոտ համը. ինչու Հայաստանի խանութներն «էն» պանիրը չեն վաճառում
Պողոսյան. Գազավորված ըմպելիքի ակցիզային հարկի բարձրացումը սոցիալական վատ հետևանք չի ունենա
Կառավարության դիմաց բողոքի ակցիա է. ի՞նչ են պահանջում գազավորված ըմպելիք արտադրողները
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ