19:45 21 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.60
  • GBP608.80
  • EUR534.80
  • RUB7.44
Մրգեր

Բուլղարացի Գևորգը ցանկանում է «աչքերով ուտող» եվրոպացիներին ընտելացնել հայկական մրգերին

CC0 / congerdesign / Fruit
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
211 0 0

Գևորգ Գրիգորյանը Բուլղարիայից արտահանում է ցորեն և արևածաղիկ։ Հիմա նա ուզում է լավ ապրանք գտնել Հայաստանում։ Նա ցանկանում է այստեղից ԵՄ արտահանել մրգեր։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան. Բուլղարահայ գործարարը մտածում է Հայաստանից մրգի արտահանման հնարավորությունների մասին։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց Agrix Bulgaria ընկերության ղեկավար Գևորգ Գրիգորյանը՝ Երևանում հայ-բուլղարական գործարար համաժողովի ընթացքում։

Ընկերությունը հացահատիկ և ձիթաբույսեր (եգիպտացորեն, արևածաղիկ և այլն) է արտահանում, բայց Գևորգը մտածում է այն մասին, թե ինչպես բիզնես բացի Հայաստանում, որպեսզի այստեղից Եվրոպա արտահանի միրգ, մուրաբա և լոլիկի մածուկ։ Հարցը միայն այն է, որ եվրոպացիներն «ուտում են աչքերով», նշեց նա։

«Այնտեղ սպառողները մեծ ուշադրություն են դարձնում ապրանքի տեսքին։ Խնդիրը դա է։ Թե չէ, Հայաստանի մրգերը, իհարկե, շատ համեղ են։ Ես Հայաստան եմ գալիս տարեկան մի քանի անգամ։ Ամեն ինչ արդեն փորձել եմ», - ժպտալով ասում է Գևորգը։

Բուլղարիայի տարածքով շատ հարմար է Եվրամիության այլ շուկաներ դուրս գալը։ Բայց գնորդներ կարելի է գտնել նաև Բուլղարիայում։ Թեև այստեղ շատ է իրենց միրգն ու բանջարեղենը, բայց որակյալ ապրանքի գնորդ միշտ կա։ Բուլղարիայում արդեն կարելի է գտնել հյութեր և հանքային ջրեր Հայաստանից։

Առաջիկայում այստեղ ավելի մեծ պահանջարկ կվայելի օրգանական արտադրանքը։

Предприниматель Геворг Григорян на армяно-болгарском бизнес-форуме (12 марта 2019). Еревaн
© Sputnik / Aram Gareginyan
Գևորգ Գրիգորյան. բուլղարահայ գործարար

Թեև ԵՄ չափանիշներով Բուլղարիան այդքան հարուստ երկիր չէ, բայց այստեղ էլ, ինչպես եվրոպական մնացած երկրներում, սպառողներն ավելի շատ են ուշադրություն դարձնում, թե ինչ են ուտում և խմում, նշեց Գրիգորյանը։

Նշենք, որ համաժողովին մասնակցել են մոտ 150 գործարարներ և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։

Ըստ թեմայի

Հայաստանը բուլղարացի գործընկերներին առաջարկելու բան ունի. նախարար
Հայ խոհարարները վճռական են տրամադրված. աշխարհը նորովի կփորձի հայկական տոլման
Տեսակամուրջ. Համի հարցում չեն վիճում. հայկական և վրացական խոհանոցների յուրահատկությունները
Գազավորված ըմպելիք արտադրողները պատրաստվում են ավելի մեծ բողոքի
թեգերը:
Երևան, Հայաստան, Եվրամիություն

Գլխավոր թեմաներ