23:34 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Սուրեն Պապիկյան

Չինական ընկերությունը 5 մլն դոլարի ներդրում կանի Կաթնաղբյուրում. Սուրեն Պապիկյան

© Sputnik / Aram Nersesyan ,
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
183 0 0

Նախարարի հավաստմամբ`Լոռու մարզում կայացած բիզնես ֆորումին մասնակցում են աշխարհի տարբեր մասերից եկած գործարարներ–ներդրողներ։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ստեփանավանի Կաթնաղբյուր գյուղում չինական մի ընկերություն պատրաստվում է 5 մլն դոլարի ներդրում կատարել` ջրի արտադրության գործարան հիմնելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով` ներդրումային ծրագրերին խթանելու համար նախատեսված է յուրաքանչյուր մարզում բիզնես ֆորումներ կազմակերպել։

«Առաջին ծիծեռնակը Լոռու մարզն է, որտեղ ունեցանք հետաքրքիր բիզնես ֆորում, որին մասնակցում էին աշխարհի տարբեր մասերից եկած գործարարներ։ Վերջիններս նպատակ ունեին այնտեղ ներդրումներ իրականացնել, և 50–ից ավելի ներդրումային նախագծեր ներկայացվեցին` զբոսաշրջության, արդյունաբերության, արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում։ Այս փուլում դրանք պարբերաբար ներկայացվում են տարբեր հարթակներում»,–ասաց նախարարը։

Նա հավաստիացրեց, որ հայաստանյան բանկերից մեկը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել այդ ծրագրերը ու տնտեսական հաշվարկ կատարել` դրանց էֆեկտիվությունը պարզելու համար։

Բացի այդ, ըստ նախարարի, մի ներդրումային ծրագիր էլ կա, սակայն պարզ չէ` որ համայնքում այն կյանքի կկոչվի։ «Այդ ծրագիրը կյանքի կոչելու համար 30-40 հա տարածք է անհրաժեշտ, որը մոտ կլինի մայրուղուն, գազի ու լույսի, ինչպես նաև ջրի խնդիր չունենա։ Ցավոք, ՀՀ–ն ենթակառուցվածքների մասով խնդիր ունի, սակայն մենք պարտավոր ենք ապահովել գործարարի պահանջները։ Ծրագիրն իրականացնելու դեպքում` այն կապահովվի հարյուրավոր, ընդհուպ հազարավոր աշխատատեղեր»,–ասաց Պապիկյանը։

Նրա գնահատականով` մի կողմից ֆոնը, որ Հայաստանում այսօր առկա է, մյուս կողմից` ներդրումային ցանկություն ունեցող անձանց քանակն իրեն հուշում է, որ 2019–ը տնտեսական հեղափոխության առանցքային և կարևոր շրջափուլերից է լինելու։

Ըստ թեմայի

Ապրել մինչև ապրիլ. ինչո՞ւ ընտրություններից հետո ներդրումային բում չի լինի
Նիկոլ Փաշինյանին Ջասթին Թրյուդոյին խոստացել է բարելավել ներդրումային դաշտը
Մարգարյան. «Ներդրումային համաժողովով չի նշանակում` ներդրողներն անմիջապես կբացեն քսակները»
թեգերը:
Սուրեն Պապիկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ