18:42 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Հակոբ Արշակյան

Ինչո՞ւ են ՏՏ ոլորտի հայկական ընկերությունները գերադասում գրանցվել ԱՄՆ-ում

© Photo / official site of the Prime minister of RA
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (121)
16810

Այս մեխանիզմի արդյունքում, ըստ նախարարի, հայաստանյան տնտեսությունը 2018թ.-ին 2-3 մլն դոլարի հարկ է կորցրել։ Արշակյանի գնահատմամբ` դա այդքան էլ մեծ թիվ չէ:

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է ՏՏ ոլորտի նորաստեղծ` «ստարտափ» ընկերությունների համար գործող հարկային արտոնությունների ժամկետը երկարացնել մինչև 2023թ.-ի հունվարի 1-ը:

Այս մասին օրենքի նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը:

«2018թ.-ի փետրվարի 1-ից հետո տրամադրված հավաստագրերը, ըստ առաջարկվող փոփոխության, գործելու են մինչև 2022թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,- ասաց նախարարը` օրենքի փոփոխության բուն առաջակը ներկայացնելով:

Հարկային արտոնություններից, ի դեպ, կարող են օգտվել ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային այն ընկերությունները, որոնք Հայաստանում նոր մասնագիտական կենտրոններ կհիմնեն:

Անդրադառնալով խնդրին, որ հայկական ՏՏ ոլորտի ընկերությունները գերադասում են գրանցվել ու գործել արտերկրում` նախարարը ոչ միայն չհերքեց այդ միտումի առկայությունը, այլև հայտնեց, որ դրանք հիմնականում գրանցվում են ԱՄՆ Դելավեր նահանգի համանուն քաղաքում:

Նախարարի խոսքով, ԱՄՆ-ում գրանցվելով այդ ընկերությունները հիմնական գործունեություն ծավալում են Հայաստանում, գալիս են այստեղ և գնում են տեղական որևէ ընկերություն:

«Այնտեղ ինժեներական թիմ չեն պահում, ինժեներական թիմը պահում են Հայաստանում և դրամական հոսքը ևս տեղի է ունենում Հայաստանում»,- ասաց Արշականը:

Այս մեխանիզմի արդյունքում, ըստ նախարարի, հայաստանյան տնտեսությունը 2018թ.-ին 2-3 մլն դոլարի հարկ է կորցրել, որն Արշակյանի գնահատմամբ` մեծ թիվ չէ:

Նշենք, որ ՏՏ ոլորտի համար վերոնշյալ արտոնությունը գործում է 2015թ.–ից։

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (121)

Ըստ թեմայի

Հրեշ–հարկերը. ՏՏ ոլորտի մասնագետներին հարվածելը կարող է թանկ նստել Հայաստանի վրա
Աշխարհի ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կհավաքվեն Հայաստանում
Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ
թեգերը:
Հակոբ Արշակյան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստան

Գլխավոր թեմաներ