05:12 23 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Վարչապետն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին

Վարչապետի մոտ քննարկվել են «Կորպորասիոն Ամերիկայի» ներդրումային ծրագրերը և հեռանկարները

© Photo / official site of the Prime minister of RA. Mkhitar Khachatryan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Վարչապետն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին:

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից նրան ուղեկցում էին «Էռնեկյան» ընկերության տնօրեն Խորխե Դել Ագիլան և «Արմենիա» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը և դրանց ընդլայնման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, «Հայփոստ» ՓԲԸ հետագա գործունեությանը, Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրին վերաբերող հարցերին: Մտքեր են փոխանակվել նաև ավիացիոն շուկայի զարգացման և մրցակցության խթանման հնարավորությունների շուրջ:

Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ձևավորված համագործակցության մթնոլորտից և փոխադարձաբար վերահաստատել այն էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը: Վարչապետը կարևորել է Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են մեր երկրում բիզնես միջավայրի ակտիվությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա քայլերի շուրջ քննարկումներն ավելի առարկայական շարունակել վարչապետի աշխատակազմի, շահագրգիռ գերատեսչությունների և ընկերության ներկայացուցիչների մակարդակով:

Ըստ թեմայի

Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից, կազատեմ. Փաշինյան
Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի. Փաշինյանը հանձնարարական տվեց
Ինչ կլիներ, եթե ՀՀԿ–ականներից մեկին քերծեին. Փաշինյանը խոսեց «ֆեյքերի» դեմ պայքարի մասին
Ինչպես Վաղինակը դարձավ Լիլիթ. Փաշինյանը` ԱԺ–ում հայտնված տրանսգենդերի մասին
Նիկոլ Փաշինյանը խոսեց «Սպայկայի» տնօրենի կալանավորման ու աշխատակիցների բոյկոտի մասին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ