05:25 19 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.85
  • GBP628.24
  • EUR543.25
  • RUB7.54
«Լիդիան Արմենիայի» շինհրապարակը

Որոշում` հօգուտ «Լիդիանի». ըստ դրա ոստիկանությունը տարածքից պետք է հեռացնի ցուցարարներին

© Photo: Lydian Armenia official site
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
103 0 0

2018 թ. սեպտեմբերի 20-ին «Լիդիանը» հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել ոստիկանությանը կիրառել օրենքի պահանջը և հեռացնել ընկերության տարածք ներխուժած ցուցարարներին։

ԵՐԵՎԱՆ, 12 Ապրիլ — Sputnik. ՀՀ վարչական դատարանը ապրիլի 10-ին որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի», ըստ որի` դատարանը պետք է ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնի ապահովել «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական էջից։

«Ոստիկանությանը հանձնարարվել է հեռացնել ներխուժած անձանց և նրանց գույքը Ընկերության տարածքից»,– նշված է ընկերության հաղորդագրության մեջ։

2018 թ. սեպտեմբերի 20-ին «Լիդիանը» հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել ոստիկանությանը կիրառել օրենքի պահանջը և հեռացնել ընկերության տարածք ներխուժած ցուցարարներին, որոնք արգելափակել են ընկերության մուտքը դեպի Ամուլսար:

Բավարարելով «Լիդիանի» հայցը` դատարանն արձանագրել է, որ հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում՝ առանց սեփականատիրոջ համաձայնության։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Լիդիանը»  նախ տեղեկացնում է, որ դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում դրա հրապարակման պահից մեկ ամիս անց՝ որոշման չբողոքարկման դեպքում:  Մյուս կողմից, նշում է, որ մինչ օրս Ամուլսարի շրջափակումը չի վերացվել, ցուցարարները չեն հեռացվել, և իրենք ակնկալում են ոստիկանության կողմից դատարանի որոշման շուտափույթ կատարում:

«Հույս ունենք, որ դատարանի` այս երկար սպասված որոշումը կդառնա կարևոր շրջադարձ այն ապօրինության ու խտրականության վերացման ուղղությամբ, որին «Լիդիանը» ենթարկվում է 2018 թ. հունիսից: Մենք ակնկալում ենք, որ ոստիկանությունը շուտափույթ կկատարի դատարանի որոշումը»,–ասել է Լիդիանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Lydian International Limited ընկերությունը, որը Ամուլսարում հանք շահագործելու իրավունք է ստացել, իշխանություններին հայտնել էր միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացի գնալու մասին, քանի որ դեպի հանքավայր տանող ճանապարհը տևական ժամանակ շրջափակման մեջ է։ Lydian–ն իրավունք ունի պաշտոնական ծանուցումից երեք ամիս անց փաստաթղթեր ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան։

Ըստ թեմայի

Ամուլսարի ճակատագիրը կլուծվի. կառավարությունը փողը տվեց
Չար բախտ և փրկություն. Մագնիտոգորսկի փլուզված շենքում բնակվող ընտանիքների պատմությունները
Ապրել մինչև ապրիլ. ինչո՞ւ ընտրություններից հետո ներդրումային բում չի լինի
Ամուլսարը չի աշխատում, բայց ներդրումների հոսքը դեպի Հայաստան աճել է
ՀՀ փոխվարչապետը պետք է վերանայի իր մոտեցումները. բնապահպանը` Ամուլսարի հանքի մասին
Lydian-ի հետ կապված իրավիճակը չի անդրադարձել Հայաստանի ներդրումային գրավչության վրա
թեգերը:
Հայաստան, ՀՀ Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ