09:41 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Սամվել Ալեքսանյան

Սամվել Ալեքսանյանն արտոնություն ստացավ. Թուրքիայից ներմուծելը ձեռնտու է

© Sputnik / Asatur Yesayants
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
32821

«Ալեքս տեքստիլ» ընկերությունն ավելի քան 14 մլրդ դրամի կտորեղեն ու հագուստի արտադրության մեջ օգտագործվող այլ ապրանքներ կներմուծի` հիմնականում` Թուրքիայից։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունված որոշմամբ մաքսային արտոնություն է տրամադրել ՀՀ ԱԺ նախկին ՀՀԿ–ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը։

Որոշումը հիմնավորվում է ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումներով։

Կառավարության որոշման նախագծից պարզ է դառնում, որ ներմուծվող ապրանքների հիմնական մասը ներկրվում է Թուրքիայից, որոշ մասը` Չինաստանից։ Ներկրվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 14 127 414 670 դրամ։

Կառավարության որոշման համաձայն` «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի և գուլպայի արտադրության մեջ։ Իսկ, թե ինչու են դրանք ներմուծվում Թուրքիայից, կառավարության նախագծում ասվում է. «Ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին»։

Ըստ թեմայի

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը զվարճացել է Սամվել Ալեքսանյանի հետ. տեսանյութ
Սամվել Ալեքսանյան. «Ես կարող եմ Ղուշչյանին օգնեմ, բարեգործական նպատակով տանեմ բուժման»
թեգերը:
Թուրքիա, կառավարության ծրագիր, Սամվել Ալեքսանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ