07:18 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Մեղրիի ազատ տնտեսական գոտի

Հայաստանն իր պոտենցիալը չի իրացրել. փորձագետը՝ Իրանի շուկայի վերաբերյալ

© Sputnik / Aram Nersesyan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Հայաստանի համար առաջնահերթ պետք է լինի ոչ միայն ԵԱՏՄ երկրներից ապրանքների տարանցման համար տարածքի տրամադրումը, այլև սեփական արտադրանքի արտահանումը։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հայկական բիզնեսը պետք է ջանք գործադրի ապրանքների իրանական շուկայում իր տեղը զբաղեցնելու համար, Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով առաջիկայում ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը, ասաց

ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը։

Նրա խոսքով` Արևմուտքի և Իրանի միջև լարված հարաբերությունները կարող են Հայաստանի համար որոշակի հնարավորություններ ստեղծել։

«Արևմուտքում մի շարք ապրանքների դեպի Իրան արտահանման հարցում սահմանափակումներ են գործում։ Բնականաբար, իրանական շուկայում այդ բացը պետք է լրացվի։ Պահանջարկի մի մասը կարող են ապահովել հայկական ապրանքները։  Բացի այդ, Հայաստանը կարող է տրանզիտային երկիր դառնալ ԵԱՏՄ–ից Իրան ապրանքներ  մատակարարելու համար», – ասաց Խաչատրյանը։

Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Արևմուտքի և Իրանի հարաբերություններում լարվածությունը վաղուց է նկատվում, ժամանակ առ ժամանակ նոր պատժամիջոցներ են մտցվում Թեհրանի դեմ, սակայն այդ հանգամանքով ստեղծվող ներուժը Հայաստանի կողմից մինչ օրս չի իրացվել։

Փորձագետի կարծիքով` դրա համար և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ են եղել։ Մի կողմից` Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները բավարար ներուժ չունեն իրանական շուկայում ինչ–որ տեղ զբաղեցնելու համար։

Նույն իրավիճակն էր Ռուսաստանի շուկայի հետ։ Պաշտոնական Մոսկվայի դեմ կիրառված պատժամիջոցների պայմաններում, հայկական ապրանքները ռուսական շուկայում չկարողացան փոխարինել եվրոպականին։ Պատճառը Հայաստանում գյուղատնտեսության ցածր արտադրողականությունն է և կոոպերացիայի բացակայությունը։ 

«Հայաստանը միանշանակ կարող է կամուրջ դառնալ Իրանի և ԵԱՏՄ–ի միջև։ Ամեն դեպքում տրամաբանական է, որ ապրանքները Հայաստանի միջոցով իրանական շուկա հասնեն։ Սակայն տարանցումից բացի անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել հենց հայկական ապրանքների իրացմանը իրանական շուկայում», – ասաց Խաչատրյանը։

Դրա համար, նրա խոսքով, պետք է զարգացնել սեփական տնտեսությունը, ընդլայնել արտադրությունն ու բարձրացնել ապրանքների մրցունակության մակարդակը։

Իշխանության ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հնչեցնում են այդ հարցը տարբեր հարթակներում։ Նշվում է, որ երկու կողմից շրջափակումը հաշվի առնելով, Հայաստանի համար լավագույն տարբերակը Վրաստանի և Իրանի հետ տնտեսական հարաբերությունների խորացումն է։

«Սակայն կոնկրետ քայլեր մենք դեռ չենք տեսնում։ Մեղրիում ազատ տնտեսական գոտի էր ստեղծվել երկրների միջև հարաբերությունները խորացնելու համար, սակայն առկա ներուժը այդպես էլ չէր իրացվել», – ասաց Խաչատրյանը։

Ավելի վաղ ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Իրանի հետ առևտրի պարզեցման մասին ԵԱՏՄ համաձայնագիրը շատ շուտով  կսկսի գործել։ Այն ժամանակավոր կլինի, 3 տարվա հաշվարկով։  Այս փորձաշրջանից հետո կողմերը կքննարկեն, արդյո՞ք կնքել արդեն ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիր, թե՞ ոչ։ Ժամանակավոր համաձայնագիրն արդեն վավերացված է ԵԱՏՄ բոլոր երկրներում, այդ թվում Ղազախստանում։

Ըստ թեմայի

Հին ավտո էլ չես գնի. ի՞նչ կփոխվի Հայաստանի ավտոսիրողների համար 2020 թվականից
Փաշինյանը ասաց, թե ինչի մասին է խոսել ԵԱՏՄ երկրների վարչապետների հետ
ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի առաջնահերթություններից է. Փաշինյան
Ինչպես կարելի է ավելացնել արտադրության աճի տեմպերը. Փաշինյանը խոսեց նախագծի մասին
«Բարի գալուստ». ինչպես է Փաշինյանը դիմավորել ԵԱՏՄ երկրների վարչապետներին. տեսանյութ
թեգերը:
Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ)

Գլխավոր թեմաներ