21:15 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
«Ին-Վի-Լայն» մալուխի գործարանում

Հայաստանում պետական աջակցության շնորհիվ 960 աշխատատեղ կբացվի

© Sputnik / Aram Nersesyan ,
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
17610

Հաստոցների ու կոնվեյերների մաքսային տուրքերից ազատվել են 15 ընկերություններ, ևս չորսի ԱԱՀ վճարումը հետաձգվել է։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանում 2019 թվականի հունվար–ապրիլին  ընկերություններին պետության ցուցաբերած աջակցության շնորհիվ մոտ 960 աշխատատեղ կբացվի։

Այս մասին այսօր կառավարությունում ասաց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Մոտավորապես այսքան մարդ կարող են աշխատանքի վերցնել 15 ընկերությունները, որոնց համար, որպես աջակցություն, չեղարվկել է նոր հաստոցների ու կոնվեյերների ներկրման տուրքը (աջակցության նման միջոց տարիներ շարունակ գործում է)։

Բոլոր 15 ընկերությունների` Հայաստանի տնտեսության մեջ կատարվելիք  ներդրումների ընդհանուր գումարը 153,5 միլիոն դոլար կկազմի։

Բացի այդ, կառավարությունը արտադրության սարքավորման ու հումքի  ԱԱՀ վճարումը հետաձգելու չորս թույլտվություն է տրամադրել։ Նշյալ չորս ընկերություններն այդ ընթացքում պատրաստվում են 16 միլիարդ դրամ ներդնել ու 280 աշխատատեղ բացել։

Ընդհանուր առմամբ կառավարության քննարկմանը մոտ 60 ներդրումային ծրագիր է ներկայացվել։ Ակնկալվում է 2,7 միլիարդ դոլարի ներդրում։ Այդ ծրագրերից 38–ը կարճաժամկետ են (մոտ 1,2 միլիորդ դոլարի), ևս 19–ը երկարաժամկետ են (1,5 միլիարդի)։

Ըստ թեմայի

Ադրբեջանի ճնշումների պատճառով ներդրողները հեռանում են Արցախից. Արցախի ՄԻՊ
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները ևս 2 ամիս կշարունակեն գումար ստանալ
Որտե՞ղ է 50 հազարը. «Ժառանգությունը» բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
Թունյան. «Կարծիքը, թե որոշումը աշխատատեղեր փակելու համար է, իրականության հետ կապ չունի»
թեգերը:
Հայաստան, ՀՀ կառավարություն

Գլխավոր թեմաներ