09:55 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Հանրահավաք Հանրապետության հրապարակում. 29 ապրիլի 2018 թ.

Հեղափոխությունն առայժմ կարգախոսների տեսքով է. տնտեսության խոցելի կետերն՝ ըստ փորձագետների

© Sputnik / Asatur Yesayants
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
11510

Անցած երկու ամիսներին Հայաստանում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք այսպես թե այնպես կարող են բացասական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի կառավարությունը պետք է օգտագործեր ծրագրվող լրացուցիչ հարկային վճարումները բյուջե` փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս տարվա բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 62 մլրդ դրամով։

Միքայելյանը կարծում է, որ ավելի ճիշտ կլիներ 45 միլիարդ ծախսել այն նախագծերի վրա, որոնք արդյունքում եկամուտ կբերեն։

«Օրինակ, ֆինանսավորել փոքր և միջին ձեռնարկատիրությունը, այդ թվում` գյուղատնտեսության ոլորտում` արտոնյալ վարկերի տեսքով։ ՓՄՁ ֆինանսավորումը դրական ազդեցություն կունենար սոցիալ–տնտեսական միջավայրի վրա», – նշեց տնտեսագետը։

Երեկվա խորհրդակցությունում վարչապետը նաև ասել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ–ն աճել է 7,1 տոկոսով։ Միքայելյանի կարծիքով` այդ աճի մի մասը պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների ստվերից դուրս գալով և հարկային վճարումների ավելացումով, հարկային հաշվարկների համեմատությամբ և այլն։ Բայց ավելի կարևոր է այն հարցը, թե կհաջողվի արդյոք հետագայում ապահովել նման աճ։

«Վերջին երկու ամիսներին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք այսպես թե այնպես կարող են բացասական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա։ Դա թե՛ «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենի կալանավորումն է, թե՛ դատական համակարգի շուրջ իրավիճակը։ Ամենայն հավանականությամբ, այդ գործոնները կազդեն տնտեսական վիճակագրության վրա», – հավելեց մեր զրուցակիցը։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն իր հերթին լուրջ նախադրյալներ չի տեսնում տնտեսական աճի համար։ Նրա կարծիքով` կառավարության կարգախոսները չեն համապատասխանում նրա գործողություններին։

Նա հիշեցրեց, որ 2019թ–ի բյուջեի նախագծով ՀՆԱ աճը նախատեսված է 5 տոկոսի մակարդակում։ Կենտրոնական բանկն ասում է, որ կանխատեսումը հիմնված է լեռնահանքային արդյունաբերությունում ակնկալվող ներդրումների վրա։

«Բայց, ինչպես հայտնի է, կառավարության անգործության պատճառով արդեն մեկ տարի է` Ամուլսարի հանքավայրի արդյունահանման նախագիծը դադարեցված է։ Հաշվարկն արվում է այն կանխավարկածով, որ նախագիծը երկրորդ կիսամյակից կվերսկսի իր աշխատանքը։ Հիմա, եթե հիմնական հույսը կապված էր լեռնահանքային ոլորտի հետ, ապա հասկանալի չէ, թե ինչու են արգելքներ ստեղծվել այդքան մասշտաբային նախագծի համար։ Եվ ընդհանրապես ո՞վ պետք է պատասխան տա այդ անգործության համար», – ասաց փորձագետը մեր պարբերականին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով երկրի բյուջեն կորցրել է մոտ 100 միլիոն դոլար, եղել են մոտ 1000 աշխատատեղերի կրճատումներ, ավելի քան տասնյակ կապալառուներ զրկվել են իրենց պատվերներից։

Թևանյանը կարծում է, որ Հայաստանին պետք են ներդրումներ։ Բայց դրանք առայժմ չկան` ի հեճուկս խոստումների։ Իրավիճակը խորացնում է նաև կապիտալի արտահոսքը։ Իսկ դրանք այն փողերն են, որոնք կարող էին ներդրվել տնտեսության տարբեր հատվածներում:

Հետազոտական կենտրոնի ղեկավարը նաև ուշադրություն դարձրեց դատական ոլորտում տիրող իրավիճակի վրա։ Նրա կարծիքով` դատարանների արգելափակումը կայունություն չի բերի երկրին։ Այդ պայմաններում ոչ մի պոտենցիալ ներդրող չի ցանկանա գումար ներդնել հայկական տնտեսության մեջ։

Ըստ թեմայի

Հարկերն աճել են, հարկատուները` փոխվել. ՊԵԿ–ը հրապարակել է խոշոր հարկատուների նոր ցանկը
Փաշինյանն ասել է` ինչպես ծախսել բյուջետային հավելյալ միջոցները, որ ավելի արդյունավետ լինի
Բուքմեյքերական գրասենյակներին թույլ կտան աշխատել ևս մի տարի. օրենքի նախագիծը մեղմացվել է
թեգերը:
Հայաստան, ՀՀ կառավարություն, «Թավշյա հեղափոխություն»

Գլխավոր թեմաներ