04:06 19 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
100 0 0

Կառավարության նիստը սկսվեց վիճակագրության ներկայացումից։ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին կազմել է 9.2 տոկոս։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ազգային վիճակագրական ծառայությունը մայիսի 27-ին հրապարակել է ապրիլի մակրոտնտեսական ցուցանիշները։ Այսօր կառավարության նիստի սկզբին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«4 ամսվա տվյալներով` ՀՀ–ում տնտեսական զարգացումը դրական ու լավատեսական դինամիկա ունի։ Ըստ հրապարակված տվյալների` ապրիլին մենք ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ,և, եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյալների հետ` ՀՆԱ–ի 7.1 տոկոս աճ կա։ Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն, և մեր խնդիրն է կապիտալ ծախսերի ու ներդրումների միջոցով խթանել այդ լավ տրամադրությունն ու ավելի լավ ցուցանիշների հասնել»,– ասաց նա։

Վարչապետը նաև նշեց, որ նույն վիճակագրական տվյալների համաձայն` նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.2 տոկոսով։ Շինարարության ոլորտում աճը, ըստ Փաշինյանի, ցանկալիից ու սպասվածից ցածր է, բայց հիփոթեքային շուկայում տիրող իրավիճակը վարչապետին թույլ է տալիս ենթադրել, որ այդ ոլորտում աճը կհասնի ցանկալի արդյունքի։

Առևտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալը` 16.2 տոկոսով, արտահանման ծավալները` 9.9 տոկոսով։

Այս վերջին ցուցանիշը, ըստ Փաշինյանի, ուրախալի է, քանի որ տարեսկզբին արտահանման ցուցանիշները մտահոգել էին կառավարությանը։

Միջին աշխատավարձի որոշակի դինամիկա ևս կա։ Բայց Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ կառավարության վարած քաղաքականության արդյունքում այն էլ ավելի մեծ աճ կունենա ու կընդգրկի նաև մասնավոր ոլորտը։

Շարունակելով տնտեսական ցուցանիշների թեման` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ արտահանման ոլորտում վիճակագրությունը բարելավվել է հատկապես «Արմենալի» աշխատանքի շնորհիվ, որն այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ արտահանման 40 տոկոսանոց աճ է ունեցել։ Նախարարը հույս հայտնեց, որ այս դրական դինամիկան կշարունակվի նաև տարվա ընթացքում։

Ավելացել են նաև ծխախոտի արտահանման ծավալները։ «Ապրիլ ամսվա ընթացքում նախորդ 3 ամիսների նվազումն էապես բարելավվել է։ Իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է 60 տոկոսով»,– ասաց Խաչատրյանը` հավելելով, որ արդեն մայիսին տարվա առաջին եռամսյակի բացթողումները կլրացվեն ու տարվա ընթացքում աճ կգրանցվի։

Ոսկերչական արտադրանքի արտահանումը ևս աճել է։ Նախարարի խոսքով` տարվա առաջին 4 ամիսների ընթացքում 14 մլն դոլարի արտահանում է գրանցվել, որը 68 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ցուցանիշը։

Ավելացել են նաև գինու, կոնյակի արտահանման ծավալները։

Փոխարենը նվազել է հանքարդյունաբերական արտադրանքի արտահանումը` 7 տոկոսով։ Սա, նախարարի մեկնաբանությամբ, կապված է Թեղուտի հանքավայրի չաշխատելու և միջազգային շուկայում լեռնահանքային արտադրանքի գների անկման հետ։

Ավարտելով տնտեսության թեման` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև օրս կառավարության աշխատանքը կենտրոնացած էր տնտեսության վրա, բայց բարեփոխումներն ամբողջացնելու համար այսուհետ պետք է աշխատել նաև այլ ոլորտներում առկա խնդիրները լուծելու համար, որպեսզի, նրա խոսքով, տնտեսության լավ տրամադրությունը փոխակերպվի կայուն զարգացման։

Ըստ թեմայի

Պայքար տնաքանդ խաղամոլության դեմ, թե տնտեսության բախտի փորձարկում. նոր օրինագծի ճակատագիրը
Սա ահռելի աճ է, որը իր դրական ազդեցությունը կունենա երկրի տնտեսության. Փաշինյան
ԵԱՏՄ–ն կարող է Հայաստանի տնտեսության համար լավ «շարժիչ» դառնալ. Ռուսակով
թեգերը:
ՀՀ կառավարություն, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ