00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
16 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեղրոտ բիզնես. ինչպես նոյեմբերյանցին զարմացրեց ավստրիացիներին

© Sputnik / Aram GareginyanГарник Гулканян, пчеловод, производитель органического меда из г. Ноемберян
Гарник Гулканян, пчеловод, производитель органического меда из г. Ноемберян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գառնիկ Գուլքանյանի պապն առաջինն էր Նոյեմբերանում, որ սկսեց տախտակե փեթակներ էր տեղադրել։ Իսկ նրա թոռը ծանոթացանում է հայրենակիցներին օրգանիկ մեղվաբուծության հետ։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Գառնիկ Գուլքանյանը պապն առաջինն էր, որ Նոյեմբերանում ժամանակակից տախտակե փեթակներ տեղադրեց։ Այն ժամանակ Նոյեմբերյանն էլ չկար (ավելի ճիշտ՝ կար գյուղ, որը կոչվում էր Բարանա)։ Իսկ դրանից առաջ այստեղ մեղուներին պահում էին ճյուղերից գործած զամբյուղներում։

Фермерские кооперативы по выращиванию ягод в Сисианском регионе, Армения - Sputnik Արմենիա
Ազնվամորու հեղափոխություն․ Հայաստանի լեռներում կանայք պայքարում են աղքատության դեմ

«Իսկ պապս՝ Ղուկաս Գուլքանյանը, այստեղ առաջինն էր, որ տախտակե փեթակ դրեց։ Պապս Ռուսաստանում էր մեղվաբուծություն սովորել՝ ինչ-որ հայտնի մարդու մոտ։ Իսկ Առաջին համաշխարհայինի ժամանակ գերի էր ընկել, նրան մի քանի տարի Ավստրիայում էին պահել։ Նա այնտեղ էլ էր արհեստ սովորել։ Մեզ մոտ շատերն էին նրանից սովորել նոր ձևով մեղու պահել։ Պապս սովորեցրել է հորս՝ Դարչո Գուլքանյանին։ Հայրս էլ ինձ է սովորեցրել», - պատմեց Գառնիկը։

Թոռ Գուլքանյանը որոշել է ոչ թե սովորական, այլ օրգանիկ մեղր հավաքել։ Նրան օգնել է օրգանիկ գյուղատնտեսության զարգացման ծրագիրը։ Հայաստանում դրանից օգտվել են մրգերի, բանջարեղենի ու հացահատիկի ավելի քան 40 արտադրող։ Ծրագիրը ֆինանսավորում էր Ավստրիական զարգացման գործակալությունը։

«Այ քեզ զուգադիպություն», - մտածել է Գուլքանյանն ու պատմել հյուրերին պապի պատմությունը։ Ավստրիացիները մտածել ու պատասխանել էին՝ թող աշխարհում լինի ավելի շատ աշխատանք ու ավելի քիչ պատերազմ։

Գառնիկը չէր ուզում միայնակ զբաղվել դրանով ու ներգրավեց երկու ընկերներին։ Թեև նրանք երբեք մեղու չէին պահել, բայց որոշել էին վստահել ընկերոջը։ Նրանք տարին մի քանի ամիս սար են գնում՝ տնից 20-30 կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղ տնակներ են ու փեթակներ են դնում։

Краски на основе горных минералов из Армении - Sputnik Արմենիա
Եվրոպայում բարձր են գնահատել վաղնջական ժամանակների բաղադրատոմսով հայկական արտադրանքը

Բայց կարելի է դրանք բակում կամ այգում դնել, չէ՞։ Ինչի՞ է պետք սարերն ընկնել։ Գուլքանյանն իր պատասխանն ունի՝ հակառակ դեպքում մեղրը օրգանիկ չի լինի։ Մեղվի թռիչքի մի քանի կիլոմետր շառավիղի վրա չպետք է լինեն պեստիցիդներ, քիմիական պարարտանյութեր։ Նրանք հենց այդպիսի «վայրի» տեղեր են գնում։

«Գիտե՞ք՝ դա ինչ լավ է։ Այնտեղ ինչ ծաղիկ ասես կա։ Կորնգան, եղեսպակ, ուրց, սուսամբար, երեքնուկ․․․ Ամեն ինչ կա։ Ու ամեն ինչ վայրի է, բնության մեջ․․․ Ամռանը փեթակներն այնտեղ ենք տանում, մեր տնակներն ենք սարքում, իսկ աշնանը տուն ենք վերադառնում։ Մեղուներին տաք տեղ ենք տրամադրում, որ ձմեռեն», - ասում է նա։

Հիմա ընկերներն ուզում են օրգանիկ մթերքի սերտիֆիկատ ստանալ։ Հենց դրա համար է պետք մեղուներին մշակվող հողերից հեռու տանել:

Իսկ եթե մեղուները հիվանդանա՞ն։ Օրինակ, վարոատոզով։ Ինչպե՞ս են նրանց բուժում։

«Հավատացեք, ձևեր կան։ Ու մեղուների համար դա ավելի լավ է, քան իրենց քիմիայով լցնելը։ Այսպես նրանք ավելի առողջ են, իրենք էլ կարող են ցանկացած հիվանդություն հաղթահարել», - ասում է նա։

Նոյեմբերնում ու հարակից բնակավայրերում արդեն մի քանիսն ուզում են հետևել ընկերների օրինակին։ Մեղվաբուծությունն այստեղ այնքան էլ տարածված չէ։ Բայց մի քանի մեղվապահներ կան, որոնք սիրողական են դրանով զբաղվում։ Ժամանակին Գուլքանյանին պապն էր սովորեցրել իրենց։ Հիմա թոռան հերթն է։ Նա սիրով հայրենակիցներին օրգանիկ տնտեսություն վարելու նոր միջոցներ է սովորեցնում։

Լրահոս
0