16:17 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Սուրեն Պապիկյան

Միլիարդների պարտք` բանկերին ու ՀԷՑ–ին. նախարարը բացահայտեց հերթական ֆինանսական մեխանիզմը

© Sputnik / Aram Nersesyan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
292 0 0

Ինչպես են ջրօգտագործողների ընկերությունները մարել բանկերին ու ՀԷՑ–ին ունեցած պարտքերը։ Տարիներ շարունակ գործող ֆինանսական մեխանիզմն այլևս չի կարող կիրառվել։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Հայաստանի ջրօգտագործողների ընկերությունները նախորդ տարիներին կուտակած հսկայական պարտքերից զատ 2018թ.–ին միլիարդների հասնող պարտք են կուտակել նաև «Ամերիա» բանկին։

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարումն և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` հավելելով, որ բանկին ՋՕԸ–ների ընդհանուր պարտքը կազմում է 6 մլրդ 941 մլն դրամ` վարկի տեսքով։

«Խնդիրը նրանում է, ր տարիներ շարունակ ՋՕԸ–ները տարեվերջին ՀԷՑ–ին էլեկտրաէներգիայի դիմաց պարտքը մարելու համար դիմել են բանկերին ու բանկից ստացած գումարը հաջորդ տարի ստացած դոտացիայով փորձել են փոխհատուցել։ Այսպես, ամեն տարվա սկզբին համակարգը մարել է նախորդ տարվա կուտակած պարտքը։ Այս տարի էլ բացառություն չի եղել, և մեր կողմից տրամադրված 7 մլրդ 435 մլն դրամը ուղղվել է նախորդ տարվանից մնացած պարտքի մարմանը, բայց այն բավարար չի եղել տարին զրոյական մեկնարկային կետից սկսելու համար»,– կառավարության նիստում պարզաբանեց Սուրեն Պապիկյանը` հավելելով, որ այդ գումարները ՋՕԸ–ներին հատկացվել են որպես ֆինանսական աջակցություն` ոռոգման համակարգի առողջացման համար, բայց, բնականաբար, նպատակին չեն ծառայել։

Ավագյան․ «Ոռոգման ջուրն անջատում են, գնում, լցվում է Թուրքիա»

Այս մեխանիզմը, նախարարի խոսքով, համակարգում գործել է տարիներ շարունակ։ Ստեղծված արատավոր պրակտիկան դադարեցնելու համար տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է այս պահին առկա 4 մլրդ 87 մլն կրեդիտորական պարտքը մարելու համար գումար հատկացնել ՋՊԸ–ներին` պայմանով, որ համակարգն այսուհետ կաշխատի առանց պարտքերի։

«Երեկ ՋՕԸ–երի հետ խորհրդակցությունից հետո լուր տարածվեց, թե կառավարությանը մեծ գումարներ են պետք, և ՋՕԸ–ների առաջ 100 տոկոսանոց արդյունքի պահանջ է դրվել։ Այո, 100 տոկոսանոց արդյունք է պետք դնել յուրաքանչյուր համակարգի առաջ և այստեղ ոչ մի արտառոց բան չկա»,– ասաց նախարարը։

Պապիկյանը նաև շեշտեց, որ քաղաքացիները օգտագործած ջրի դիմաց վճարում են, և այդ գումարները պետք է ծառայեն իրենց նպատակին։ Իսկ գումարների շարժը վերահսկելու համար Պապիկյանն առաջարկեց փոխանցումներն իրականացնել անկանխիկ տարբերակով։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ վստահեցրեց, որ ՋՕԸ–ների նկատմամբ հարուցված միլիոնավոր դրամների չարաշահումների գործերով բացահայտման արդյունքում այդ գումարները կվերականգնվեն պետական բյուջե։

Ըստ թեմայի

Ոռոգման ջրի խնդիրն այդպես էլ լուծել չի լինում. ի՞նչ է առաջարկում Սերգեյ Բագրատյանը
Ջրամբարներում միշտ չէ, որ ջուր կա՝ հակառակ պաշտոնյաների պնդման. ոռոգման սեզոնը սկսվել է
«Ջրի մաֆիա», թե՞ «անբարեխիղճ սպառողներ». ոռոգման համակարգում ստվերը վերանո՞ւմ է
թեգերը:
վարկ, պարտք, կոռուպցիա, ջուր, ՀՀ կառավարություն, Սուրեն Պապիկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ