17:14 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Встреча президентов Армении и Беларуси Армена Саркисяна и Александра Лукашенко (2 июля 2019). Минск

Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը կարելի է ավելացնել 10 անգամ. ՀՀ նախագահ

© Photo / official site of the President of RA
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (115)
39 0 0

Արմեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը մուտք ունի խոշոր շուկաներ, իսկ Մինսկը կարող է օգտվել դրանից։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը կարող է 10 անգամ աճել, քան  ներկա 50 միլիոն դոլարը։ Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը բելառուսական STV ալիքին տված հարցազրույցում։

«Ինձ համար 50 միլիոնը ոչ միայն վերջնակետը չէ, նույնիսկ սահման չէ, որովհետև ես տեսնում եմ պոտենցիալը, որը մի քանի անգամ ավելի բարձր է, քան այն, ինչ մենք ունենք», – ասել է Սարգսյանը։

Որպես օրինակ նա նշել է նոր տեխնոլոգիաները, այս ոլորտում համագործակցությունը կարող է շատ արդյունավետ լինել և մի քանի անգամ գերազանցել այդ թիվը։ Նրա կարծիքով` շրջանառությունը հանգիստ կարող է հասնել մի քանի հարյուր միլիոն դոլարի։

Համագործակցության մյուս հատվածը սննդի անվտանգությունն է։ «Հայաստանը փոքր երկիր է, բայց բարձրորակ գյուղատնտեսական մթերքներ ունի»,– ընդգծել է նախագահը և բերել հայկական կոնյակի օրինակը։

Նրա խոսքով` երկրները կարող են ակտիվացնել համագործակցությունը բարձր և նոր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության շնորհիվ։

«Այստեղ մեր համագործակցությունը կարող է շատ արդյունավետ լինել, կարելի է մի քանի անգամ բարձրացնել այդ թիվը։ Իմ կարծիքով` մինչև մի քանի հարյուր միլիոն դոլարի կարելի է հասցնել», – ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ ներկա համագործակցությունն արդյունավետ է գյուղատնտեսության ոլորտում։ Այս ոլորտում երկրները կարող են միասին դուրս գալ երրորդ երկրների շուկաներ, ստեղծել համատեղ ձեռնարկություններ։

Օհ my god. ՀՀ նախագահը Բելառուսում վիրտուալ մոտոցիկլետ է վարել

ՀՀ նախագահի կարծիքով` 2 երկրները պետք է այսօր պատրաստ լինեն փոխհարաբերությունների ստեղծել թե՛ համալսարանների, թե՛ ՏՏ ոլորտի մասնագետների, թե՛ գյուղացիների և նրանց հետ, ովքեր զբաղվում են սննդամթերքի արտադրությամբ, որպեսզի պատրաստ լինեն առևտրի հետագա մասշտաբների ընդլայնմանը։

թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (115)

Ըստ թեմայի

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Բելառուսի պաշտպանության նախարարի հետ. ինչ են պայմանավորվել
Հայաստան է եկել Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելը
Ի՞նչ է խոսել Արմեն Սարգսյանը զինվորների հետ. նախագահը մարտական դիրք է այցելել
թեգերը:
Արմեն Սարգսյան, Բելառուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ