19:15 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Հոսանքի հաշվիչներ

Իրանական տատանումներից կախված հայկական լույսը. անվտա՞նգ է արդյոք ՀՀ էներգետիկ համակարգը

© Sputnik / Asatur Yesayants.
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
318 0 0

Էներգետիկ ոլորտի անկախ փորձագետ Էդվարդ Արզումանյանն այնքան էլ հակված չէ վստահել էլեկտրաէներգիայի անջատման հետ կապված պաշտոնական վարկածին։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հայաստանի երկու խոշոր ՋԷԿ–երի միաժամանակյա խափանումը կասկածներ է առաջացրել էներգետիկ ոլորտի անկախ փորձագետ Էդվարդ Արզումանյանի մոտ։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` մեկնաբանելով այսօր` հուլիսի 10-ին, էներգետիկ համակարգի աշխատանքում տեղի ունեցած խափանումներն ու դրանց պաշտոնական վարկածը։

Այսօր ժամը 13։00–ից Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնել է, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են Երևան ՋԷԿ–ում ու Հրազդան ՋԷԿ–ում տեղի ունեցած վթարներով։ Ավելի ուշ հրատապ ասուլիսով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը և հայտնեց, որ վթարի պատճառը վերջնականապես դեռ պարզված չէ։ Նախնական վարկածով հաճախականության հզոր տատանում է տեղի ունեցել Իրանի էներգահամակարգում, որը զուգահեռ կապված է հայաստանյան համակարգի հետ, ինչի պատճառով էլ տատանումներ է առաջացրել նաև Հայաստանի տարածքում։

«Այստեղ ինչ–որ տեխնիկական կասկածելի հանգամանք կա, որ հենց ջերմային կայաններն են անջատվել և հատկապես Երևանում ու Հրազդանում։ Սևան–Հրազդանում չէր անջատվել, Որոտանում, որ ավելի մոտ է Իրանին, չէր անջատվել։ Եթե ամեն ինչ Իրանում է սկսվել ու տարածվել է մեզ վրա, մենք կարող էինք դա շուտ զգալ ու կանխել` նախապես անջատելով»,– ասաց Արզումանյանը։

Նա ևս նշեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգը կախված է հարևան երկրների, մասնավորապես` Իրանի էներգետիկ համակարգի աշխատանքից։

«Մենք Իրանի հետ զուգահեռ ենք աշխատում։ Օրինակ` Վրաստանի հետ զուգահեռ չենք աշխատում` իրենց պետք է, մենք տալիս ենք, մեզ պետք է, վերցնում ենք, բայց զուգահեռ չէ։ Իսկ Իրանի հետ, քանի որ փոխհոսքերի մակարդակը շատ մեծ է, առանց զուգահեռ աշխատանքի հնարավոր չէ աշխատել»,– ասաց մասնագետը։

Բայց նույնիսկ զուգահեռ աշխատանքի ռեժիմում, Արզումանյանի խոսքով, կարևոր է հայաստանյան համակարգի ավելի օպերատիվ արձագանքը` խափանումներից ու վնասներից զերծ մնալու համար։

Նրա դիտարկմամբ` վերջին վթարը հաստատեց Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։

Մինչ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի ասուլիսը, որտեղ հայտարարվեց վթարի պաշտոնական վարկածի մասին, Արզումանյանը կատարվածի սեփական վարկածն է ունեցել։ Վթարի առաջին պահին նրան թվացել է, թե խնդիրը գազի մատակարարման հետ է կապված, հատկապես, որ առաջինը անջատվել էին հենց ջերմային կայանները։

«Ես սկզբում գազի հետ էի կապում, բայց քանի որ մենք գազի համակարգում նման բան չզգացինք, տներում ոչ մեկի մոտ գազը չպակասեց, ճնշումը չիջավ, գազալցակայաններում մատակարարման խնդիր չառաջացավ և այլն, մտածեցի, որ գազի հետ կապված չէ։ Այսինքն` մեր գազի հետ կապված չէ, գուցե կապված է իրանական գազի մատակարարման ընդհատումների հետ»,– ասաց Արզումանյանը։

Ամեն դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս սպասել վթարի պատճառների ուսումնասիրության ավարտին ու պաշտոնական արդյունքների հրապարակմանը, որից հետո միայն հնարավոր կլինի հստակ ասել, թե որքանով տեղի ունեցած միջադեպը թույլ տվեց բացահայտել Հայաստանի էներգետիկ համակարգի թերություններն ու առավելությունները։

Ըստ թեմայի

Շտապբուժօգնության ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով
Վթարված երկու խոշոր էլեկտրակայաններից մեկն արդեն սկսել է աշխատել
Հիվանդանոցները նորմալ աշխատում են. առողջապահության նախարարությունը վերահսկում է իրավիճակը
Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, էլեկտրաէներգիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ