16:21 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Հյուսիս–Հարավ ավտոճանապարհ

Դիտավորյալ անորակ ասֆալտ անողները կպատժվե՞ն քրեորեն. Փաշինյանը բարկացել է

© Sputnik / Aram Nersesyan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)
108 0 0

Օրենսդրական փոփոխություններ են նախապատրաստվում, որոնց արդյունքում անորակ ասֆալտապատման աշխատանքներ կատարող ընկերությունները կսնանկանան և կհեռանան ասպարեզից:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի-Sputnik. Եթե հանրապետության որևէ հատվածում ասֆալտապատման աշխատանքները որակական պահանջվող չափանիշներին չեն համապատասխանում, ապա դրանց դիմաց պետությունը վճարումներ չի կատարում և համապատասխան միջոցներ է ձեռնարկում անորակ աշխատանք կատարած ընկերություններին պատժելու, կամ աշխատանքը որակական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Այս մասին այսօր իր պաշտոնական Facebook-յան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ պահանջվող չափանիշներին չհամապատասխանող երկու այդպիսի հատվածներ կան Երևան-Նոյեմբերյան վերանորոգվող ճանապարհին:

«Նաև օրենսդրական փոփոխություններ ենք պատրաստում, որոնց արդյունքում անորակ աշխատանքներ իրականացնող ընկերությունները կսնանկանան և կհեռանան ասպարեզից»,- ասված է գրառման մեջ:

Երևանը կդառնա գլխավոր տրանսպորտային հանգույց ու առաջ կանցնի Բաքվից. ի՞նչ է պետք անել

Փաշինյանը նաև հավելել է, որ քննարկումներ են ընթանում դիտավորյալ անորակ աշխատանք իրականացնող ընկերություններին համար քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ:

 

 

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)

Ըստ թեմայի

Երևանը հուսալի է, Բաքուն՝ անկանխատեսելի. «Մետաքսի ճանապարհի» չինական տեսլականը
«Հյուսիս-Հարավի» գործով նոր չարաշահումներ են հայտնաբերվել. հարուցվել են 2 նոր քրգործեր
«Հյուսիս–հարավ» ճանապարհի տրանշ 2-ի աշխատանքների վերսկսման համար քայլեր են արվում
թեգերը:
Տավուշ, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, Ճանապարհ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ