11:04 18 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
106 0 0

Համաձայնագիրն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։ Հայաստանին տրվող ֆինանսների մեծ մասը վարկի տեսքով է։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Գերմանիայի կառավարությունը Հայաստանին 140 մլն եվրո գումար կտրամադրի։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության այսօրվա նիստում նշեց, որ գումարը Հայաստանին է փոխանցվելու KFW բանկի միջոցով։

«Խոսքը վերաբերում է թե՛ որպես վարկ, թե՛ որպես դրամաշնորհ տրամադրվող միջոցներին»,– ասաց նախարարը` թվարկելով նաև, թե որքան գումար ու որ ծրագրերի համար է տրամադրվելու։

Նրա խոսքով` 750 000 եվրո տրամադրվելու է որպես դրամաշնորհ, որի շրջանակում պետք է ուսումնասիրություն կատարվի` հետագայում 20 մլն եվրոյի վարկ տրամադրելու նպատակով։

«Գերմանական կողմի հիմնական հետաքրքրվածությունը, որպես կանոն, լինում է էներգետիկայի և ՓՄՁ–ների հետ կապված։ Այդ ուսումնասիրությունն անելուց հետո նոր կպարզվի, թե որ ուղղություններով ու ինչ չափով կօգտագործվեն այդ վարկային միջոցները»,– ասաց Ջանջուղազյանը։

Եվս 2.7 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրվի Ախուրյան գետի ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի շրջանակում բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում կատարելու համար։ Իսկ ամբողջ ծրագրի արժեքը շուրջ 50 մլն եվրո է, որը Հայաստանին կտրամադրվի որպես վարկ։

2 մլն եվրոյի դրամաշնորհ էլ կտրամադրվի 70 մլն–անոց վարկային ծրագրի ուսումնասիրության համար, որը նախատեսում է 70 գյուղերում խմելու ջրի ապահովում։

Իսկ գյուղատնտեսական ապահովագրության ներդրման ծրագրի համար ՀՀ–ին կհատկացվի 5.3 մլն եվրո, որին հավասարաչափ կհամաֆինանսավորի նաև Հայաստանի կառավարությունը։

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ գերմանական կողմի համաֆինանսավորումը գյուղեր կհասնի 2020թ–ի սկզբին։

«Արդեն հունվարից գյուղացիական տնտեսությունները կկարողանան ձեռք բերել ապահովագրական փաթեթները, որի ուղիղ կեսը համաֆինանսավորում է ՀՀ կառավարությունը։ Այսինքն` գյուղացիները կստանան 10 տոկոս զեղչ»,– ասաց նա։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ հիշեցրեց, որ համաֆինանսավորումն ավելի բարձր կլինի այն հողերում, որոնք ռիսկային են համարվում, կամ այն դեպքերում, երբ գյուղացին կապահովագրի միաժամանակ մի քանի ռիսկերից։

Համաձայնագիրը վերջնականապես պետք է հաստատվի ԱԺ–ում քննարկվելուց հետո։

Հայաստանը խոշոր վարկ է վերցնո՞ւմ. ֆինանսների նախարարության մեկնաբանությունը

Ըստ թեմայի

Գազի սակագնի թանկացում ձմեռային ամիսներին չի լինի. Մհեր Գրիգորյան
200 մլրդ դրամով ավելի. կառավարությունը հավանություն է տվել 2020-ի պետական բյուջեի նախագծին
Խոչընդոտները պետք է վերացնել. Լուկաշենկոն նշեց ԵԱՏՄ-ն ուժեղացնելու բաղադրատոմսը
Սինգապուրն ու ԵԱՏՄ–ն կարևոր փաստաթուղթ ստորագրեցին Երևանում. ինչ օգուտ կստանան կողմերը
թեգերը:
Ատոմ Ջանջուղազյան, վարկ, Գերմանիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ