13:57 19 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.31
  • GBP618.74
  • EUR528.00
  • RUB7.48
Սուպերմարկետի հաճախորդ

Հայկական որ ապրանքները հավանեցին սինգապուրցիները. պատասխանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը

CC0 / kc0uvb / Shopping
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Հայաստանի հեռանկարը ԵԱՏՄ–ում (125)
24610

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ առաջին ապրանքատեսակներն արդեն արտահանվել են Սինգապուր, որոշներն էլ կարող են հեռանկարային լինել։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Սինգապուրը հետաքրքրված է հայկական ապրանքներով։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթնաժողովում, ԵԱՏՄ–ի և Սինգապուրի առաջնորդներն ազատ առևտրի համաձայնագիր ստորագրեցին, ինչի համար ավելի քան մեկ տարի  բանակցություններ էին ընթանում։

Ըստ համաձայնագրի` Սինգապուրն ԵԱՏՄ երկրների բոլոր ապրանքները առանց տուրքի  բաց կթողնի, երբ այն ուժի մեջ մտնի (դա տեղի կունենա եվրասիական «հնգյակի» և Սինգապուրի խորհրդարաններում փաստաթուղթը վավերացնելուց հետո)։

Դեռ հուլիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Սինգապուր, տեղի գործարարները նշել էին, որ հետաքրքրված են հայկական ապրանքներով։

«Սինգապուրյան հրաշքի» գաղտնիքը. ինչպես մեր երկիրը պետք է հայաֆիկացնի այն

«Սինգապուրի գործարարները հայտարարել են, որ Հայաստանից արդեն բնական հյութեր մատակարարվում են իրենց երկիր. գնորդները  հյուրանոցային ցանցերն են։ Հայկական գինիները Սինգապուր դեռ չեն ներկրվում, սակայն մենք հասկացանք, որ այդ հարցում էլ մեծ ներուժ ունենք»,– նշեց Խաչատրյանը։

Վերջապես, Սինգապուրը պատրաստ է Հայաստանից խմելու ջուր գնել։ Մեկ տարվա ընթացքում Սինգապուրն ավելի քան 130 մլն դոլարի շշալցված ջուր է ներկրում։ Թեև ծորակի ջուրն այս երկրում անվտանգ է, սակայն սինգապուրցիները սովոր են պայուսակներում և ուսապարկերում մշտապես շշով ջուր ունենալ։

«Կան նաև ապրանքներ, որոնք առաջին հայացքից այդքան էլ ուժագրավ չեն, սակայն կարող են արտահանման համար հեռանկարային լինել», – ավելացրեց նախարարը։

Նշենք, որ Սինգապուրի հետ վաղուց և բավական հաջող համագործակցում են հայ ինժեներներն ու ՏՏ ընկերությունները։ Դրանցից մեկը նավերի համար  տախտակամածային անօդաչու սարքեր է ստեղծում:

թեմա:
Հայաստանի հեռանկարը ԵԱՏՄ–ում (125)

Ըստ թեմայի

Գազի սակագնի թանկացում ձմեռային ամիսներին չի լինի. Մհեր Գրիգորյան
Հայկական ոսկերչական արտադրանքի առաջ կանաչ լույս վառվեց. ԵԱՏՄ–ն վերացնում է բյուրոկրատիան
Հայաստանը ԵԱՏՄ–ում ավելի հեշտ առևտուր կանի Չինաստանի հետ. ի՞նչ սպասել Հնդկաստանից
Ռոհանիի երևանյան «մեսիջները». ինչ կտա՞ն Հայաստանին «Հյուսիս-հարավ» մայրուղին ու երկաթգիծը
թեգերը:
Նախարար, Տիգրան Խաչատրյան, տնտեսություն, Պայմանագիր, համաձայնագիր, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Սինգապուր, Հայաստան

Գլխավոր թեմաներ