18:23 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Նիկոլ Փաշինյան

«Տնտեսության մեջ կարևոր են ոչ թե չոր թվերը, այլ հանրային տրամադրությունը». Փաշինյան

© Sputnik / Asatur Yesayants.
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
3801

ՀՀ վարչապետը մասնակցում է Հայաստանում անցկացվող «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» երկրորդ գիտագործնական խորհրդաժողովին:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում անհատի ջանքն է, մոտեցումը, ընկալումը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Երևանում անցկացվող «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում:

«Շատ կարևոր է արձանագրել տնտեսագիտության մեջ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ և ավելի բարձրաձայն հնչող այն տեսակետը, որ տնտեսության մեջ առավել կարևոր գործոն են դառնում հոգեբանությունն ու տրամադրությունը: Եվ կարծում եմ` ժամանակակից աշխարհում առավել մեծ շեշտադրում է արվում այս իրողությունների վրա, որ հանրային տրամադրությունները, հանրային սպասումները, հանրային ակնկալիքները շատ ավելի մեծ ու գործնական նշանակություն ունեն, քան չոր թվերն ու թվերի համադրությունը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարևորեց նման համաժողովների անցկացումը, հատկապես` հանրային տրամադրություններ ու սպասումներ ձևավորելու տեսակետից:

«Ես կարծում եմ` այն ցուցանիշները, որ մենք ունենք 2019թ-ի,ն գալիս են ապացուցելու այս թեզի ճշմարտացիությունը»,- ասաց վարչապետը:

Ձմռանը գազը չի թանկանա. ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են

Հիշեցնենք` «Ի՞նչ անել-1 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական երկրորդ խորհրդաժողովը Երևանում անցկացվել էր մեկ տարի առաջ` 2018 թ. նոյեմբերին:

Հողերը կան, փողերը` ոչ. նախկին պաշտոնյաները շարունակում են չվճարել պետական հողերի դիմաց

Ըստ թեմայի

Հայկական որ ապրանքները հավանեցին սինգապուրցիները. պատասխանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը
Ինչո՞ւ նրանք, ոչ թե Հայաստանը. իրանական կողմը խոսել է ազատ առևտրի շահաբաժնի մասին
Փաշինյանն այցելել է Էռնեկյանին պատկանող տնտեսություն
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, տնտեսություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ