03:09 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Նիկոլ Փաշինյան

«2019թ–ի բյուջեն կարող է թերակատարվել». Փաշինյանը դա բնական է համարում

© Sputnik / Asatur Yesayants.
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
102 0 0

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու այս տարվա պլանավորված ծրագրերը չեն իրականացվել։ Կառավարությունը 2019թ–ը կփակի բյուջեի թերակատարված ցուցանիշներով։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. 2019թ–ի բյուջեն կարող է թերակատարվել։ Այս մասին այսօր կառավարությունում 2020թ–ի բյուջեի նախագծի ոլորտային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք բյուջեի ծախսային մասի թերակատարման ռիսկի առաջ ենք կանգնած, որովհետև անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո բյուջետային ծախսերի` բոլորիս հայտնի տրամաբանությունը էականորեն փոխվել է»,– ասաց վարչապետը` միաժամանակ հավելելով, որ այդ գործընթացն ինքը միանգամայն բնական է համարում։

Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սկզբունքային խնդիր է համարում բյուջետային ծախսերի արդյունավետ իրականացումը, կոռուպցիայի և չարաշահումների բացառումը։

«Եվ այս առումով մենք տեսնում ենք, որ պետք է ունենանք ինստիտուցիոնալ լուծումներ, որ գումարները ոչ միայն ծախսվեն ու դառնան բյուջեի կատարողական, այլև ծախսվեն և դառնան իրականության մեջ արտահայտված` մեր քաղաքացիների կյանքի որակը, մեր երկրի տնտեսական աճի որակը և ընդհանրապես մեր երկրի տնտեսական մակարդակը փոխող քաղաքական ու տնտեսական իրողություններ»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց նաև, որ բյուջեի թերակատարումը հիմնականում պայմանավորված է ծրագրված, բայց չիրականացված կապիտալ ծախսերով։ Այս իրավիճակը վարչապետն այսպես բնորոշեց. «Պետությունն ունի փող, բայց դժվարություն ունի այդ փողը ծախսելու արդյունավետ գործիքակազմ կիրառելու մասով»։

Այս մտայնությամբ էլ կառավարությունը, Փաշինյանի դիտարկմամբ, որոշել է ձեռնպահ մնալ մի շարք կապիտալ ծախսեր կատարելուց։

Ինչ վերաբերում է 2020թ–ի պետական բյուջեի նախագծին, այն հանգամանալից քննարկելու համար Փաշինյանն այսօրվանից սկսած ոլորտային քննարկումներ է նախաձեռնել կառավարության անդամների մասնակցությամբ։

Վարչապետի մոտ այսօր կքննարկվեն շրջակա միջավայրի նախարարության բյուջետային հատկացումներն ու նախանշված ծրագրերը։

«Տնտեսության մեջ կարևոր են ոչ թե չոր թվերը, այլ հանրային տրամադրությունը». Փաշինյան

Քննարկման ընթացքում կներկայացվի ոլորտի ծրագրերի շուրջ ֆինանսների նախարարության տեսակետը, որից հետո շրջակա միջավայրի նախարարությունը կներկայացնի իր գնահատականները։

Քննարկումներն անցնելու են դռնփակ ռեժիմով։

«Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար». Փաշինյան

Ըստ թեմայի

ՀՀ տնտեսությունն ունի լավ տրամադրություն. Փաշինյանը ներկայացրել է տնտեսական ցուցանիշները
Հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է. Փաշինյանը «հրաշալի թվեր» է հայտնել
Պետք է աշխատենք տնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ. Փաշինյանը` Մոլդովայի նախագահին
Փաշինյանն այցելել է Էռնեկյանին պատկանող տնտեսություն
թեգերը:
բյուջե, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ