06:43 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
97 0 0

«Տաշիրը» դարձավ Սևան-Հրազդան կասկադի սեփականատերը և կվճարի այդ ՀԵԿ–երի վերազինման վարկերը։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի վերահսկողության տակ է անցել Հայաստանի ևս մեկ խոշոր էներգետիկ հանգույց` Սևան-Հրազդան ՀԷԿ–երի կասկադը։ «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 2019 թվականի դեկտեմբերին հայտարարված գործարքը պաշտոնապես ավարտվել է։

Սևան-Հրազդան կասկադը կառավարում էր «Ռուսգիդրոյի» դուստր ընկերությունը` «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ–ն։ 2019 թվականի նոյեմբերին «Տաշիրը» ստացել էր բաժնետոմսերի 90%–ը, այժմ ստացավ մնացած 10%–ը։ Սա «Ռուսգիդրո» կորպորացիայի վերջին ակտիվն էր Ռուսաստանի սահմանից դուրս։

«Գործարքի արդյունքում «Ռուսգիդրո» խմբի ֆինանսական պարտքի մակարդակը նվազեց 4 միլիարդ ռուբլով, իսկ վարկային պորտֆելի արժութային ռիսկերը լիովին բացառվեցին։ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ–ի վաճառքից հետո «Ռուսգիդրոն» այլևս ՌԴ սահմաններից դուրս գեներացնող ակտիվների սեփականատեր չէ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները գրում էին, որ «Ռուսգիդրոն» չի կարողանում մարել Սևան–Հրազդան կասկադի պարտքերը` 55 միլիոն դոլար։ Վարկեր էին վերցվել նաև կայանների վերազինման համար։ Այդ կայանները խորհրդային տարիներից ի վեր չէին վերանորոգվել։

Ընկերությունը վարկը մարելու հետ կապված դժվարություններ չուներ. դրանք համաձայնեցված էին կառավարության հետ (գործադիրը համամիտ էր, որ կայանները վերանորոգման կարիք ունեն)։ Վարկերը մարելու համար պետական կարգավորիչը բարձրացրել էր ՀԷԿ–երի կասկադի էլեկտրականության սակագինը։ Նախկինում այն արժեր 0,7 դրամ մեկ կՎտ/ժ–ի դիմաց։ Հետո այն բարձրացվեց մինչև 5,1 դրամ։ Դրանից հետո միջազգային էներգետիկ ընկերությունը չի խոսել վարկերի մարման խնդիրների մասին։

Ինչ վերաբերում է ֆինանսական հաշվետվությանը, ապա ընկերությունը 2017 թվականին 96 միլիոն դրամ կորուստ է ունեցել, 2018 թվականին` 12,4 միլիարդ դրամ։ Այդուհանդերձ, դրանք կապված էին ընկերության ակտիվների վերագնահատման հետ և իրական ֆինանսական կորուստներ չէին։

Ստորագրահավաք Որոտան–Արփայի շահագործման համար. ո՞ւմ է ձեռնտու 18,5 մլրդ դրամը ջուրը գցելը

Ամեն դեպքում «Տաշիրը» կմարի Սևան–Հրազդան կասկադի` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի տված վարկերը։

Սևան–Հրազդան կասկադը բաղկացած է Հրազդան գետի վրա գտնվող յոթ հիդրոէլեկտրակայանից, որոնք միասին արտադրում են երկրի էլեկտրաէներգիայի 8-10% տոկոսը։

Նշենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրն ու նախագահը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։

Ատոմակայանը հրաժարվում է վճարել 10 մլն դրամ տուգանքը. ով ում գծին է կպել՝ դեռ հարց է

Ըստ թեմայի

Ռուբլու անկումը վտանգավոր է Հայաստանի տնտեսության համար. Մանվելյանը փակագծեր է բացում
Պետությունն էլ չի օգնի հարուստներին․ 2021 թ–ից ԱԱՀ արտոնությունները կկրճատվեն
Ռուսաստանից Հայաստան փոխանցումները հնարավոր կլինի անել սմարթֆոնով
թեգերը:
Սևան–Հրազդան կասկադ, «Տաշիր» ընկերությունների խումբ, Սամվել Կարապետյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ