04:50 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (810)
552 0 0

Հյուրանոցներն ու հյուրատները դատարկ են, տուրիստական ընկերությունները սառեցրել են իրենց գործունեությունը, ավիափոխադրողները հրաժարվում են թռիչքներից։ Տնտեսագետն արդեն հաշվարկել է հայաստանյան տնտեսությանը կորոնավիրուսի հասցրած վնասը։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Կորոնավիրուսի վարակի տարածումից ամենաշատը տուժում են տնտեսության երկու ոլորտները` զբոսաշրջությունն ու տրանսպորտը։ Տրանսպորտի ոլորտի անկումն էլ հանգեցնելու է նավթի պահանջարկի անկման ու գների նվազման։

Համաշխարհային համաճարակի տնտեսական հետևանքները լրագրողների հետ հանդիպմանն այս կերպ բնորոշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Հայաստանում, նրա խոսքով, առայժմ նկատելի է միայն զբոսաշրջության ոլորտի կրած վնասը։

«Մարտ ամսին մենք սովորաբար արդեն ունենում ենք 30-50 հազար զբոսաշրջիկների ներհոսք` ի հաշիվ Իրանից եկածների,– ասաց Պարսյանը,– կա հաշվարկ, որ ամեն զբոսաշրջիկ Հայաստանում ծախսու է 1 000 ԱՄՆ դոլար։ Եթե հաշվենք, որ 30 000 զբոսաշրջիկ Հայաստան չի եկել, ապա կարող ենք ասել, որ մենք արդեն 30 000 000 դոլարի կորուստ ենք ունեցել»,– ասաց նա։

Ընդ որում, իրանցի զբոսաշրջիկները որպես կանոն Հայաստան են ժամանում Նովրուզի օրերին` մարտի 21-ին նախորդող ու հաջորդող ժամանակաշրջանում։ Նախորդ տարիներին այդ ժամանակահատվածում Հայաստանում գրեթե ազատ հյուրանոց ու հյուրատուն հնարավոր չէր գտնել։ Այսօր ճիշտ հակառակ պատկերն է. հյուրատները չեն կարողանում զբոսաշրջիկ գտնել։

ՀՀ կառավարությունն Իտալիայում գտնվող իր քաղաքացիներին կտեղափոխի Հայաստան

Երևանի կենտրոնում, Հանրապետության փողոցում գործող հյուրատան սեփականատերը, որը չցանկացավ ներկայանալ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այս տարի դեռ ոչ մի հյուր չեն ունեցել։

«Բոլոր սենյակները դատարկ են, ոչ մի գործ չկա»,– ասաց նա։

Ծաղկաձորի հյուրանոցներից մեկի աշխատակիցն էլ հայտնեց, որ այս սեզոնի համար նախապես ամրագրված համարներից շատերը հրաժարվել են։

«Ծաղկաձոր միայն հայաստանցիներն են գալիս` հանգստյան օրերին»,– ասաց նա։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով` կորոնավիրուսի հետևանքով տուժում են նաև տուրիստական ընկերությունները։ Դրանք այս օրերին դադարեցրել կամ սառեցրել են իրենց առաջարկած փաթեթները։ Որպես հետևանք` փոքրերը կարող են ընդհանրապես դուրս մնալ շուկայից, քանի որ ստիպված են ծախսեր անել (տարածքի վարձակալություն, պահպանման ծախսեր, հարկեր)` չունենալով եկամուտներ։

Տնտեսագետը հուսով է, որ մինչև ամառ կորոնավիրուսը կհաղթահարվի, և ամռան ամիսների ընթացքում տնտեսությունը կվերականգնի կրած վնասները։

«Եթե այդ վնասն ամռանը չփոխհատուցվի, ապա ոլորտը մեծ կորուստներ է ունենալու»,– ասաց նա։

Տնտեսությանը հասցրած վնասը մեղմելու համար Պարսյանը կարևորում է նաև պետական աջակցությունը։ Հատկապես ազգային ավիափոխադրող չունենալու պայմաններում, նրա համոզմամբ, պետությունը պետք է փորձի պահել այդ շուկան` աջակցելով մեր երկրում աշխատող ավիափոխադրող ընկերություններին։

Իտալիայից ժամանածները բողոքում են, որ «Զվարթնոցում» ամենախիստ հսկողությունն է իրականացվում

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2017 թվականի առաջին եռամսյակում, Նովրուզը տոնելու համար Իրանից Հայաստան էր ժամանել է 45 000 իրանցի, 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 48 000, 2019–ին` 27 000:

2019 թվականին ամբողջ տարվա ընթացքում Հայաստան է այցելել 1 894 377 զբոսաշրջիկ:

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (810)

Ըստ թեմայի

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն աճում է. նոր թվեր
Վրաստանում 12 տարեկան երեխա է վարակվել կորոնավիրուսով
Google ընկերությունը կորոնավիրուսի պատճառով խորհուրդ է տվել իր աշխատակիցներին տնից աշխատել
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, տնտեսագետ, տնտեսություն, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ